Նիկոլի հետընտրական տվայտանքները. «Իրավունք» | Yerevan Today

Ըստ Նիկոլի շրջապատում տարածվող աղբյուրների, Փաշինյանը հասկանալով, որ տնտեսությանը հասցվելու է սարսափելի հարված Ռուսաստանի պատժամիջոցների հետևանքով, ներքին կարգով դիմել է ՌԴ ղեկավարությանը առաջարկելով հանրաքվե անցկացնել ԵՄ, թե ԵԱՏՄ հարցով` մինչեվ տարվա վերջ, զուգահեռաբար հանրաքվեում դնելով նաև սահմանադրական փոփոխությունների հարցը։ Փաշինյանը սակայն կանխատեսում է, որ կպարտվի երկու հարցում էլ և վարչապետի պաշտոնը, կրկին ըստ վերոնշյալ լուրերի, … Read more

Բաքուն կոնգրես է անցկացնում բնակեցման օրակարգով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում արդեն մի քանի շաբաթ է՝ ներքաղաքական բանավեճի կենտրոնում հայտնվել է «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» թեման։ Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ խաղաղության գործընթացի հաջորդ փուլերից մեկը կարող է դառնալ ադրբեջանցիների բնակեցման հարցը, մինչդեռ իշխանությունները կտրականապես հերքում են նման պնդումները՝ դրանք որակելով քաղաքական շահարկում և քարոզչական հնարք։ Սակայն հետաքրքիր է, որ այն … Read more

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն իր արեւմտյան հովանավորների միջոցով փորձում է Ալիեւին համոզել, որ հրաժարվի ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջից՝ դրա դիմաց խոստանալով Ալիեւին այլ դրան համարժեք քայլերի գնալ, դիցուք արմատախիլ անել ռեւանշի գաղափարը երկրից։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնությունից զրկված Փաշինյանը փորձում է համոզել, որ այլընտրանքային ճանապարհով սահմանադրական հանրաքվեի հասնելը … Read more

Ի՞նչ ունեցվածք ունի ՄԻՊ-ը. «Ժողովուրդ»

2022 թվական. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին Անահիտ Մանասյանն ունեցել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է նրա միանձնյա սեփականության ներքո և ձեռք է բերվել 2015 թվականին, իսկ մյուսը համատեղ սեփականություն է, որը ձեռք է բերվել 1995 թվականին։ Հայտարարագրի … Read more

Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարական աղբյուրների փոխանցմամբ կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում: Մասնավորապես նոր Կառավարության ձեւավորումից հետ մի շարք մարզպետներ կհեռացվեն պաշտոններից` ցուցակի առաջին հերթում են Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները, որոնց վերաբերյալ ՔՊ ակտիվ ամենաշատ դժգոհություններն են հայտնում»։

Արևմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Արեւմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Բանն այն է, որ ակնկալել են, թե իրենց կողմից Արցախի վաճառքից հետո Հայաստանում հրահրած հակառուսական տրամադրությունները շոշափելի արդյունք կտան, եւ հունիսի 7-ին ռուսամետ համարվող ուժերը համատարած կմերժվեն, սակայն պարզվեց` հասարակությունն այնքան է մերժում Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստ է անգամ ռուսամետ … Read more

129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում քաղաքական կուսակցությունների թիվը շարունակում է աճել։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից ստացված տեղեկանքի համաձայն, 2026 թվականի հունիսի 9-ի դրությամբ Հայաստանում պետական գրանցում ունի 129 քաղաքական կուսակցություն։ Թիվը տպավորիչ է նույնիսկ միջազգային չափանիշներով։ Մոտ 2,9 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում ընտրողների թիվը շուրջ 2,3 միլիոն է, սակայն այդ համեմատաբար փոքր … Read more

Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ» | Yerevan Today

«Հրապարակ»-ը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից հետո երեկ խորհրդարանի առաջին նիստն էր, որին նաեւ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում: Բայց ԱԺ դահլիճը հոգեհանգստի սրահ էր հիշեցնում․ ՔՊ-ական պատգամավորները եւ նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը եկած կառավարության անդամները շատ մռայլ էին ու մտահոգ: «Հաղթած» իշխանականները բոլորովին հաղթողի տեսք չունեին, ընկճված էին ու անտրամադիր։ Իշխանական մեր աղբյուրները խոստովանեցին, … Read more

Ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ նախընտրական հավաստիացումները գյուղացուն աջակցելու մասին հերթական անգամ չեն իրականանում։ Թերթի փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ լոգիստիկան թանկ է, աշխարհագրական հեռավորությունը մեծ, և եվրոպական շուկան անհարմար է հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար։ Աղբյուրը նշում է, որ Եվրոպայում որոշ դեպքերում հայկական միրգն ու բանջարեղենը վաճառվում են 2–3 անգամ ավելի էժան, … Read more

Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը նախապես հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով պատրաստվում է մեկնել այլ երկիր: Ու դա նախապես հայտարարեցին, որպեսզի, «հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները՝ հանրությանը զերծ պահեն իշխանական ստերից: Բայց եղավ այն, ինչը, ըստ Քոչարյանի գրասենյակի բնութագրման, «սպասելի էր այս … Read more