Բջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերը

  Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են՝ Բջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերը:   Թեև աշխատանքները չեն ավարտվել, որոշ գործեր կապալառուն դեռևս ունի անելու, այնուհանդերձ, տեղի բնակիչները նշում են, որ զբոսաշրջիկների աճ նկատում են։   Մանրամասները՝ տեսանյութում:  

Ֆինանսների նախարարը և GIZ ներկայացուցիչները քննարկել են նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները

  ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախանշվող նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել մասնակցային բյուջետավորման, թափանցիկության և հանրային մասնակցության խթանման, հարկաբյուջետային ապակենտրոնացման, հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հետագա համագործակցության մեխանիզմների վերաբերյալ:   … Read more

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 18-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։   Այցի ընթացքում ՄԻՊ հաստատության ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող անձանց հետ։ Ուսումնասիրվել են վերջիններիս իրավունքների ապահովման վիճակը՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերն ու պահման պայմանները։ … Read more

Հանրապետությունում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։   Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։   … Read more

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և տուժած

Մարտի 18-ին՝ ժամը 16։15-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին «Opel» մակնիշի … Read more

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ:   «Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան մասին, որը ծանր կորուստ է վրացի եղբայր ժողովրդի համար։   Այս դժվարին պահին իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Վրաստանի պետական … Read more

Անահիտ Ավանեսյանը Խանջյան համայնքում հետևել է ամբուլատորիայի շինարարական աշխատանքներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Արմավիրի մարզի Խանջյան համայնքում հետևել է ամբուլատորիայի շինարարական աշխատանքներին:   Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը:   Ամբողջովին նոր բովանդակությամբ կառուցվող ամբուլատորիան ընդամենը մի քանի ամիս անց սպասարկելու է համայնքի 3600 բնակչի:   Խանջյան համայնքի այս ամբուլատորիան Կառավարության ծրագրով … Read more

Արարատ Միրզոյանը և Օմանի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր

  Մարտի 18-ին Մասկատում, Օման պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաիդ բին Համուդ ալ Մավալիի հետ։    Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ թեև այցի հիմնական նպատակը Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումն է, այն լավ հնարավորություն է … Read more

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.   «Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան մասին:   Գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլյա Երկրորդի կյանքը և ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության և ազգերի … Read more

Կարևորվել է Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում երկխոսության առավել ակտիվացումը

  Մարտի 16-17-ը կայացել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (NB8) երկրների ԱԳ նախարարությունների Արևելյան Եվրոպայի վարչության տնօրենների այցը Հայաստան։   Մարտի 16-ին այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Հակոբ Սարգսյանն ընդունել է պատվիրակությանը, ինչպես նաև նշյալ ձևաչափի` ՀՀ-ում հավատարմագրված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպաններին:     Երկուստեք … Read more