Անահիտ Ավանեսյանը Խանջյան համայնքում հետևել է ամբուլատորիայի շինարարական աշխատանքներին




Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Արմավիրի մարզի Խանջյան համայնքում հետևել է ամբուլատորիայի շինարարական աշխատանքներին:


 


Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը:


 


Ամբողջովին նոր բովանդակությամբ կառուցվող ամբուլատորիան ընդամենը մի քանի ամիս անց սպասարկելու է համայնքի 3600 բնակչի:


 


Խանջյան համայնքի այս ամբուլատորիան Կառավարության ծրագրով կառուցվող 29 համայնքային ամբուլատորիաներից մեկն է, որը տիպային շենքից բացի ունենալու է նաև նոր մոտեցմամբ կահավորում:


 


Բոլոր 29 ամբուլատորիաների շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2026 թվականին:


 


 ՀՀ առողջապահության նախարարություն


 


 


 


Leave a Comment