Ամփոփվել է Ռոբոտների հաքաթոնը․ հայտնի են հաղթողները

   Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ռոբոտների հաքաթոնի արդյունքները։    ԲՏԱՆ-ից հայտնում են, որ փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին ողջունել է ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ երեք օրերի ընթացքում Երևանը և Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող թիմերը մեծ նվիրվածությամբ աշխատել … Read more

Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է

  Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Իջևանի քաղաքային զբոսայգու հողատարածքների կապակցությամբ 2023-2025 թվականների ընթացքում 17 հայցադիմում էր  ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու պահանջներով:     Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 16-ի վճռով բավարարել է … Read more

Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին

  Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին:   Արայիկ Հարությունյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, մանրամասներ ներկայացրել Վարչապետի աշխատակազմի գործառույթների ու Կառավարության գործունեության վերաբերյալ, ընդգծել, որ աշխատակազմը կապող օղակ է պետական գերատեսչությունների միջև և ապահովում է պետական կառույցների միջև արդյունավետ ու անխափան աշխատանքը: … Read more

Փոփոխություններ և լրացումներ՝ ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ը

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։   Ըստ այդմ՝ առաջարկվում է հնարավորություն տալ 01.05.2025 թ. դրությամբ շինարարության թույլտվություն ստացած … Read more

Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ուղղությամբ. Ռուբեն Սիմոնյան

  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորությամբ մարտի 18-ին տեղի է ունեցել «Համագործակցություն՝ հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» (Partnership for Strengthening Cybersecurity) ծրագրի շրջանակում ձևավորված Կառավարման հանձնաժողովի 2-րդ նիստը։   ԲՏԱՆ-ից հայտնում են, որ նիստին մասնակցել են նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան … Read more

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս։ Սիրում ենք բոլորիդ»:    

2018-2025 թթ. ՀՀ և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի գույք և դրամական միջոց

    Գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Նորք Մարաշ, Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, հողամասն արդեն ՀՀ սեփականությունն … Read more

Վերջին տարիներին Երևանում հիմնանորոգվել և վերակառուցվել է 45 մանկապարտեզ

Հիմնանորոգումից հետո Երևանում վերաբացվել են միանգամից երկու՝ համար 138 և 74 մանկապարտեզները։  Արդիականացվել են մանկապարտեզների շենքերը` դրանցում անցկացվել են էներգաարդյունավետության միջոցառումներ. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես, տեղադրվել են արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ, կաթսաներ, ինչպես նաև էներգախնայող լուսատուներ։   Նախագիծն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և … Read more

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասում

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն «Էյեմ ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող մրգային, բանջարեղենային և մսային պահածոների արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան):    Մասնավորապես՝ արտադրական շինության որոշ հատվածներում պատերի մակերեսները պատված չեն եղել … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լաոսի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Սիֆանդոն Օյբուաբուդդին:   Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման։   Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Լաոսի միջև համագործակցությունը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով փոխադարձ … Read more