Ֆինանսների նախարարը և GIZ ներկայացուցիչները քննարկել են նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները




 


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին:


 


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախանշվող նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել մասնակցային բյուջետավորման, թափանցիկության և հանրային մասնակցության խթանման, հարկաբյուջետային ապակենտրոնացման, հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հետագա համագործակցության մեխանիզմների վերաբերյալ:


 


Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ակտիվ աշխատանքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:


 


 ՀՀ ֆինանսների նախարարություն


 


 


Leave a Comment