Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և տուժած




Մարտի 18-ին՝ ժամը 16։15-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվելով՝ հայտնվել ձորում։


 


Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած։


 


Կտրվի լրացուցիչ տեղեկություն։


Leave a Comment