Ապրիլի 1-ից թոշակը բարձրացնելու կառավարության որոշումը, այդուհանդերձ, կարող է գնահատվել որպես ընդդիմադիր սեգմենտի հաջողություն:
Կառավարությունը չէր գնա այդպիսի քայլի, եթե շոշափելիորեն չտեսներ, որ ընդդիմադիր ուժերը կարողացել են բավականին արդյունավետ կապիտալիզացնել թոշակառուների հանդեպ վերաբերմունքի թեման:
Իհարկե, լավ է, որ կայացվել է գոնե այդ որոշումը: Բայց, թոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու որոշումն անկասկած կայացվել է այդ հետեւանքը չեզոքացնելու նախընտրական մղումով:
Ինչ խոսք, դա կարող է ազդեցություն գործել թոշակառուների որոշակի շրջանակի վրա: Բայց, կարծում եմ այստեղ շատ կարեւոր է շեշտել արժանապատվոության հարցը՝ թոշակառուների արժանապատվության: Փաստացի, նրանց հանդեպ կառավարության վերաբերմունքի հիմքում «ընտրակաշառքն» է, այլ ոչ թե սոցիալտնտեսական կարիքների գնահատումն ու համարժեք արձագանքը:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան