Հայտարարություններ՝ հաջակցություն Բագրատ Սրբազանին

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրի դիմաց քաղաքացիները, քաղաքական եւ հասարակական գործիչները աջակցություն են հայտնում կալանավորման  միջնորդությամբ դատարան տեղափոխված «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին եւ շարժման ձերբակալված մյուս մասնակիցներին։ «Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է․ «Մենք տարբեր քաղաքական գործերով արդեն ունենք փորձեր, երբ իրավապահ մարմիններն իրականացնում … Read more

Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք են առաջադրել

«Սրբազան պայքար» շարժումը հայտնել է՝ այսօր ձերբակալված Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել։ «Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով»,- նշված է շարժման տելեգրամյան ալիքում։