Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման

Օմանը, ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) հետ համակարգմամբ, ժամանակավոր տարանցիկ միջանցք է բացել Հորմուզի նեղուցում, որտեղով անցումը կիրականացվի առանց տուրքերի գանձման: Այս մասին ասվում է սուլթանության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Հիմք ընդունելով Հորմուզի նեղուցի նկատմամբ Օմանի Սուլթանության պատասխանատվությունը…., ինչպես նաև  միջազգային իրավունքի և ծովային իրավունքի նկատմամբ իր անփոփոխ հանձնառությանը համապատասխան, որոնք երաշխավորում են նեղուցում … Read more

Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ Իրանի գլխավոր բանակցող – Live News

Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից։ Իրանական պետական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի դադարեցմանն ուղղված բանակցություններից հետո հայտարարել է Իրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Իրանը և Միացյալ Նահանգները երկուշաբթի համաձայնության էին եկել կապի գծեր ստեղծել՝ կենսականորեն կարևոր նավագնացության ուղին բաց պահելու և Լիբանանում մարտական ​​գործողությունները դադարեցնելու համար, հայտարարել էին միջնորդները … Read more

Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրում

Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրում: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։ «Հորմուզի նեղուցով անցման համար ծառայության տուրքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է փոխըմբռնման հուշագրում», – ասել է նա՝ հավելելով, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնա մինչպատերազմյան վիճակին։ Ենթադրվում է, … Read more

ԱՄՆ-ն քննարկում է Հորմուզի նեղուցով վճարովի անցում ներդնելու հարցը. Politico – Live News

ԱՄՆ վարչակազմը քննարկում է Հորմուզի նեղուցով նավթատար տանկերների շարժը վերականգնելու միջոցառումներ, ներառյալ՝ ամերիկյան ռազմական նավերի պաշտպանության ներքո նավերի վճարովի անցման ներդրման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է «Politico» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ պարբերականի տվյալների՝ Սպիտակ տանը դիտարկում են տարբերակներ, որոնք կարող են համոզել նավատերերին և ապահովագրական ընկերություններին կրկին օգտագործել Հորմուզի նեղուցով անցնող երթուղին՝ ԱՄՆ-ի և … Read more

Իրանը և ԱՄՆ-ն հուշագրում չեն ներառել Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը. Բաղայի

Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը չեն ներառվել Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրում, դրանք որոշելու են ափամերձ երկրները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Ինչ վերաբերում է հուշագրում Հորմուզի նեղուցին, ապա մենք չենք քննարկում համաձայնագրի մանրամասները։ Այն հարցը, թե ինչպես կկառավարեն նեղուցը, որոշվելու է ափամերձ երկրների կողմից», – Բաղայիի … Read more

ԱՄՆ-ն և Իրանը որոշել են բացել Հորմուզի նեղուցը․ ԶԼՄ

ԱՄՆ-ն և Իրանը նախնական համաձայնագրի շրջանակում պայմանավորվել են 30 օրվա ընթացքում ամբողջությամբ վերականգնել Հորմուզի նեղուցի աշխատանքը։ Այս մասին հայտնել է Washington Post-ը՝ հղում անելով անանուն դիվանագետի։ «Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանը անմիջապես կվերականգնի Հորմուզի նեղուցի աշխատանքը և միջոցներ կձեռնարկի՝ 30 օրվա ընթացքում բեռնափոխադրումները նախապատերազմական մակարդակին վերադարձնելու համար», — գրել է պարբերականը։

ԱՄՆ-ը պահանջում է բացել Հորմուզի նեղուցը, սակայն այն գործում էր մինչև նրանց միջամտությnւնը. ՌԴ ԱԳՆ

Միացյալ Նահանգներն այժմ պահանջում են բացել Հորմուզի նեղուցը, սակայն այն բաց է եղել բոլորի համար մինչև նրանց միջամտությունը, և ողջ աշխարհն օգտվում էր դրանից: Այս մասին RT India հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ագրեսիան Իրանի դեմ սկսվեց, որովհետև, ինչպես հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանը 47 տարի … Read more

Իսրայելը հիաuթափված է ԱՄՆ-ից – Live News

Իսրայելի ղեկավարությունը զարմացած էր Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը թուլացնելու ԱՄՆ որոշմամբ՝ Հորմուզի նեղուցով լիարժեք նավագնացությունը վերսկսելու նպատակով։ Վաշինգտոնի այս քայլերը հիասթափություն են առաջացրել իսրայելական կառավարությունում, հայտնել է Al-Monitor պորտալը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշել են պորտալի զրուցակիցները, հրապարակայնորեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, որ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ իր բոլոր քայլերը համակարգում է … Read more

Հորմուզի նեղուցում առաջին անգամ հարձակման է ենթարկվել չինական նավթատար լցանավ

Հորմուզի նեղուցում լարվածությունը կտրուկ աճել է առևտրային նավերն ուղեկցելու ԱՄՆ փորձերից հետո, ինչի հետևանքով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մի շարք հարվածներ է հասցրել տարբեր երկրների պատկանող առևտրային նավերին. հայտնում է Caixin Global-ը: Աշխարհում կոնտեյներային փոխադրումների ոլորտում երկրորդ խոշորագույն ընկերությունը՝ CMA CGM-ը, մայիսի 6-ին հայտարարել է, որ իր «Սան Անտոնիո» փոքր բեռնարկղային նավը նախորդ օրը հարձակման … Read more

Մակրոնը Փեզեշքիանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը – Live News

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ՝ վերահաստատելով Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու կարևորությունը։ Այս մասին Մակրոնը գրել է X-ի իր էջում։ «Բոլոր կողմերը պետք է անհապաղ և առանց նախապայմանների վերացնեն նեղուցի շրջափակումը։ Մենք պետք է կայուն կերպով վերադառնանք հակամարտությունից առաջ գերիշխող նավագնացության լիակատար ազատության ռեժիմին», – նշել … Read more