ԱՄՆ-ն և Իրանը նախնական համաձայնագրի շրջանակում պայմանավորվել են 30 օրվա ընթացքում ամբողջությամբ վերականգնել Հորմուզի նեղուցի աշխատանքը։ Այս մասին հայտնել է Washington Post-ը՝ հղում անելով անանուն դիվանագետի։
«Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանը անմիջապես կվերականգնի Հորմուզի նեղուցի աշխատանքը և միջոցներ կձեռնարկի՝ 30 օրվա ընթացքում բեռնափոխադրումները նախապատերազմական մակարդակին վերադարձնելու համար», — գրել է պարբերականը։