Անցկացման վայրն անփոփոխ է․ Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է․ Տեր Եսայի – Live News

Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, Armenia Sputnik–ին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Անցկացման վայրն անփոփոխ է»,- հայտնեց տեր Եսային։ Հիշեցնենք, որ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։ Ժողովն ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռը հայտարարել էր դրա հետաձգման մասին։ Որոշման հիմքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, … Read more

Այսօր հոգևոր փորձություն են անցնում բոլորը՝ թե հոգևորականները, թե աշխարհականները․ Հայր Զաքարիա

Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը։ Հայր Զաքարիան նշում է. «Շնորհավոր տոնդ, հայ քահանա, որ անտրտունջ, սիրով և նվիրումով ծառայում ես Աստծուն և մեր սիրասուն ժողովրդին։  Այսօր սուրբ Ղևոնդյանց քահանաներ տոնն է, որոնք նահատակվեցին հանուն Քրիստոսի և մեր սրբազան հայրենիքի՝ հավատարիմ մնալով իրենց կոչմանն ու առաքելությանը։ Քահանա լինելը պատիվ է և հանձնառություն։ … Read more

Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է այսօր – Live News

Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Հովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ … Read more

Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության

Նախօրեին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ է մատուցել Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ տեղի եկեղեցական ծուխի հրավերով։ Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձել է քրիստոնյաների առաքելությանը և սեփական կյանքով Տիրոջը վկայելու կոչմանը։ Դիմելով հավատավոր ժողովրդին՝ Հայր Ռուբենը նշել է. «Մեր Սուրբ Եկեղեցին խոնարհությունը սահմանել է որպես առաջին առաքինություն, իսկ հպարտությունը՝ որպես առաջին մահացու … Read more

Ո՛չ մի խնդիր չկա, որ մեր Եկեղեցու անվանը սփյուռքում ավելացվել է ուղղափառ եզրույթը․ Տեր Մաղաքիա

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օրեր առաջ Սարոյան Արմանը (նախկին Գևորգ եպիսկոպոս) կեղծ և խայտառակ հայտարարություն է արել։ Իբրև թե Գարեգին Բ Կաթողիկոսը կասկածի տակ է դրել Հայոց Եկեղեցու դավանաբանական ինքնությունը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կանոնադրության մեջ ավելացնելով Ուղղափառ եզրութը։ Վերջինս իր մոլորեցնող հայտարարութամբ փորձում է Հայոց Հայրապետին կապել ռուսական … Read more

Եկեղեցին այսօր նշում է Ս. Իսահակ հայրապետի տոնը – Live News

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Իսահակ հայրապետի տոնը։ Նա Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, ով 387 թվականից ի վեր 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ՝ Ս. Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներին – Live News

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։  Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։  … Read more

Արցախի թեմի առաջնորդի նամակը ԱՄՆ փոխնախագահին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը. Մեծարգո պարոն փոխնախագահ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային … Read more

Տնային կալանքի պայմաններում Միքայել Սրբազանը կմասնակցի կիրակնօրյա պատարագներին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանին խնդրեց թույլ տալ Միքայել սրբազանին մասնակցել տեղի եկեղեցու կիրակնօրյա պատարագներին: Դատավոր Էդգար Մանասյանը նշեց, որ օրենքը նման հնարավորություն չի տալիս, բայց այն կհամարեն միջնորդություն և կքննարկեն: Մեղադրող կողմն առարկություն չհայտնեց:

1924-ից սկիզբ առավ «Եկեղեցու բարենորոգչական շարժումը», այն երկար չապրեց․ Հայր Դերենիկը հիշեցնում է՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի

ՀԻՇԵՑՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ… Պատահական չէ ասված. «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի», և մեր այսօրվա իրականությունն էլ դրա վառ վկայությունն է։  100 տարի առաջ մեր եկեղեցում նույն իրականությունն էր։  Դեռևս 1920 թ. Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրից սկսվեցին եկեղեցու դեմ հալածանքները, և որին զոհ գնացին 200 և ավել հոգևորականներ, ու ողջ Հայաստանով մեկ փակվեցին կամ քանդվեցին եկեղեցիներ։  Ահա … Read more