Այսօր հոգևոր փորձություն են անցնում բոլորը՝ թե հոգևորականները, թե աշխարհականները․ Հայր Զաքարիա

Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը։

Հայր Զաքարիան նշում է. «Շնորհավոր տոնդ, հայ քահանա, որ անտրտունջ, սիրով և նվիրումով ծառայում ես Աստծուն և մեր սիրասուն ժողովրդին։ 

Այսօր սուրբ Ղևոնդյանց քահանաներ տոնն է, որոնք նահատակվեցին հանուն Քրիստոսի և մեր սրբազան հայրենիքի՝ հավատարիմ մնալով իրենց կոչմանն ու առաքելությանը։ Քահանա լինելը պատիվ է և հանձնառություն։ Ժամանակները փոխվել են, բայց չեն դադարել հոգևորականության դեմ զանազան հարձակումները։ Այսօր հոգևոր փորձություն են անցնում բոլորը՝ թե հոգևորականները, թե աշխարհականները։ Խնդրանքս է, որ շատ աղոթեք մեզ համար, որպեսզի լինենք մեր կարգի մեջ։ 

Եղեք եկեղեցու մեջ և հոգևորականների կողքին»։ 

Leave a Comment