Շարունակվում են ԹՐԻՓՓ-ին նպատակաուղղված մեր համատեղ ջանքերը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Շարունակվում են ԹՐԻՓՓ-ին (TRIPP) նպատակաուղղված մեր համատեղ ջանքերը, որոնք օգնում են Հայաստանը տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական կենտրոնի վերածելու մեր ընդհանուր տեսլականի կենսագործմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ ԹՐԻՓՓ-ն իրականություն դարձնելու աշխատանքներին աջակցելու համար Հայաստանում էր ենթակառուցվածքների նախագծման միջազգային ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությունը, որն աշխարհի տարբեր երկրներում գործակցում է պետքարտուղարության հետ։

Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է՝ եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ։ «Կորստի մասին հայտարարություն ներկայացրեք այն երկրի ոստիկանությունում, որտեղ դա տեղի է ունեցել։ Տեղեկացրեք ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանին, որտեղ նախատեսում եք հաջորդ անգամ վիզայի դիմում ներկայացնել։• Լրացրեք նոր DS-160 դիմումաձև և հարցազրույցի օր ու ժամ ամրագրեք։ … Read more

Միանում ենք հայերին` սգալով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ «Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»։