Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Նոյեմբերի 9-ին` ժամը 22.40-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը: Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ 2021 թվականից միջազգային մակարդակով նա հետախուզվում էր Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից` բնակարանային գողության մեղադրանքով` խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը … Read more