Ի՞նչն էր որոշիչ խորհրդարանական ընտրություններում

Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, բայց հետընտրական այս շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում: Ինչո՞վ է այն բնորոշվում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հավատդ չի գալիս, որ մի մարդուն կարող էին էդքան գումար տալ․ Աղասի Թադևոսյանը՝ ընտրակաշառքի մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանին։ Անդրադարձ է եղել ԱԺ-ի վերջին ընտրությունների արդյունքներին և առանձնահատկություններին։ Ազգագրագետը նշել է, որ այս ընտրությունները աչքի են ընկել այսպես ասած «քաղաքական տուրիզմի» տարրերով, երբ մեծ թվով մարդիկ գալիս էին այլ երկրներից, հիմնականում Ռուսաստանից, ուղղորդված քվեարկություն կատարելու համար։ Մյուս առանձնասհատկությունը ընտրակաշառքն էր, որը, ըստ Աղասի Թադևոսյանի, եղել … Read more

Որքանո՞վ է ընտրողն զգում իր քվեի արժեքը. զրույց Ռուբեն Բաբայանի հետ

Այսօր խորհրդարանական ընտրություններից առաջ լռության օր է: Վաղն առավոտյան կսկսվի քվեարկության գործընթացը: Բայց այս շրջանը աչքի ընկավ առանձնահատուկ ակտիվությամբ ու միմյանց նկատմամբ մեղադրանքների մեծ չափաքանակով: Քաղաքական ուժերն իրենց գործն արեցին, այժմ հերթն ընտրողինն է: Այս ընթացքում մենք տեսանք որքան իրար մեղադրեցին կողմերը, բայց որքանով կարողացան ընտրողին իրենց խոսքը հասցնել: Այս ու այլ հարցերի պատասխանել է … Read more

Հայ ժողովուրդը բացասական է վերաբերվում, երբ «դրսից տղա են բերում». Ալեն Սիմոնյան

Կեսգիշերից արդեն լռության օր է, իսկ հունիսի 7-ին դուք կկատարեք ձեր ընտրությունը։ Անցած գրեթե մեկ ամսվա ընթացքում քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց ծրագրերը, խոստումները, փոխադարձ մեղադրանքներն ու գնահատականները։ Քննարկումների կենտրոնում եղել են ոչ միայն համայնքային խնդիրները, այլև Հայաստանի արտաքին քաղաքականությունը, անվտանգային մարտահրավերները, խաղաղության գործընթացը, ինչպես նաև երկրի ապագա զարգացման ուղղությունը։ «Հեռանկար»-ի տաղավարում հյուրընկալվել է Ազգային … Read more

ԿԸՀ-ն կչեղարկի՞ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը. զրույց Նարեկ Կարապետյանի հետ

«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Նախքան դիմելը կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել է, որ օրենքը հստակ սահմանում է կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը՝ դրանք մասսայական ընտրակաշառքների ու ընտրողներին ուղղորդման դեպքերն են: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ կարապետյանը: Հարցազրույցն … Read more

Չի կարող լինել գործող իշխանությունների վերարտադրություն, եթե մենք ևս լինենք խորհրդարանում․ Լիպարիտ Դրմեյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Լիպարիտ Դրմեյանը։ Հյուրն անդրադարձել է ավարտվող քարոզարշավին, դրա դրական ու բացասական դրսևորումներին, նաև նշել է, թե ինչ հավակնություններով են փորձում գալ խորհրդարան։ «Չի կարող լինել գործող իշխանությունների վերարտադրություն, եթե մենք ևս լինենք խորհրդարանում։ Մենք ասել ենք, որ նախկին նախագահները լավ կլիներ չլինեն իրենց դեմքով ներկայացված, քանի … Read more

Ինչո՞վ է առանձնանում «Հանուն Հանրապետության» կուսակցության ծրագիրը. զրույց Արման Բաբաջանյանի հետ

Խորհրդարանական ընտրություններում քարոզարշավը մոտենում է ավարտին. ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերն ու տեսլականը: Իրենց նախընտրական ծրագրի առանձնահատկություններն է ներկայացրել «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ի՞նչ է առաջարկում ընտրողին «Հայաստան» դաշինքը. զրույց Բորիս Մուրազիի հետ

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերն ու տեսլականը: «Հեռանկարում» «Հայաստան» դաշինքի ծրագրային առանձնահատկություններն է ներկայացրել դաշինքի ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մեծ մասը ովքեր հույսերը կապել էին Փաշինյանի հետ, հիմա աջակցում են Սամվել Կարապետյանին․ Էդգար Ղազարյան

«Հեռանկարը» հյուրընկալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանին։ Հյուրը խոսել է քարոզարշավի ընթացքի, բնակիչների հետ հանդիպումների, նրանց սպասելիքների մասին։ «Մեծ մասը ովքեր նախկինում հույսերը կապել էին Փաշինյանի հետ, հիմա աջակցում են Սամվել Կարապետյանին, մանավանդ, որ իր պարագայում չկա ներկայի ու նախկինի կեղծ մտցված օրակարգը»,- ասել է Էդգար Ղազարյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մեր ուժը իր ձայները չի տալու ոչ ՔՊ-ին, ոչ տիտղոսակիր ընդդիմությանը․ Սուրեն Պետրոսյան

«Հեռանկարը» հյուրընկալել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանին։ Անդրադարձ է եղել քարոզարշավի ընթացքին, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հավակնություններին, վերջին քաղաքական զարգացումներին, հայ-ռուսական հարաբերություններին։ Հյուրը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք խորհրդարան անցնելու դեպքում կկազմեն կոալիցիա որևէ քաղաքական ուժի հետ, եթե դրա կարիքը լինի։ «Մեր ուժը իր ձայները չի տալու ո՛չ ՔՊ-ին, ո՛չ տիտղոսակիր ընդդիմությանը․ … Read more