Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին

«Թրիփփ»-ի իրագործման շրջանակային փաստաթուղթը նոր քաղաքական քննարկումների ալիք է բարձրացրել։ Իշխանությունները պնդում են, որ դրանում հստակ ամրագրված են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, մինչդեռ ընդդիմությունը շարունակում է խոսել անվտանգության լուրջ ռիսկերի, տարածաշրջանային ճնշումների և ռազմավարական սխալների մասին։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կլինե՞ն նոր գերիների վերադարձ առաջիկայում. զրույց Գագիկ Սաֆարյանի հետ

Այս շաբաթ հայ-ադրբեջանական հարաբերություններում միաժամանակ արձանագրվեցին թե՛ հումանիտար, թե՛ քաղաքական կարևոր զարգացումներ։ Մի կողմից՝ չորս մեր հայրենակիցներ վերադարձան գերությունից, մյուս կողմից՝ ակտիվ քննարկումների թեմա դարձավ ԹՐԻՓՓ-ի իրագործման շրջանակային փաստաթուղթը, որը, ըստ իշխանությունների, պետք է նպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը և կայունությանը, սակայն ընդդիմախոսների գնահատմամբ՝ պարունակում է ինքնիշխանության և անվտանգության հետ կապված լուրջ ռիսկեր: Այս և այլ … Read more

Արդյո՞ք Իրանում կպահպանվի այաթոլլաների իշխանությունը. Հեռանկար բանավեճ

Կդիմանա՞ արդյոք իսլամական վարչակազմը Վաշինգտոնի քաղաքական ճնշմանը ու ինչպե՞ս կազդեն հնարավոր զարգացումները Հայաստանի վրա: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայկական ֆուտզալի հաջողությունների, Մխիթարյանի ու ազգային ստադիոնի մասին․ զրույց ՀՖՖ նախագահի հետ

Պատմության ընթացքում առաջին անգամ ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Մրցաշարը տեղի կունենա հունվարի 21-ից փետրվարի 7-ը մերձբալթյան երկու երկրներում՝ Լատվիայում և Լիտվայում, ու նաև Սլովենիայում: Ոչ հեռու անցյալում դժվար կլիներ հավատալ, որ Հայաստանը երբևէ այսպիսի հաջողություն կգրանցի, բայց այսօր դա փաստ է։ Փաստ է նաև, որ ֆուտբոլի մեր ազգային հավաքականին առայժմ չի … Read more

ԱՄՆ-ը, ի դեմս ամենաբարձր պաշտոնյաների, իր ստորագրությունն է դրել այս նախագծի տակ․ Էդգար Առաքելյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Առաքելյանին։ Նախևառաջ անդրադարձ է եղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որով Միացյալ նահանգներն ու Հայաստանը ըստ էության հաստատեցին ԹՐԻՓՓ ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակը։ Ի՞նչ է այն ենթադրում և ի՞նչ է նշանակում այն, որնախագիծը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ։ Արդյո՞ք սա հուսալիության լրացուցիչ երաշխիք … Read more

Ինչպիսի՞ լուծում սպասել Իրանում. հարցազրույց Կարեն Մկրտչյանի հետ

Իրանում ցույցերը շարունակվում են մոտ երկու շաբաթ: Տարբեր աղբյուրներ հաղորդում են ավելի քան 600 զոհի մասին: Միաժամանակ Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարում են շփումների մասին: Արդյո՞ք հնարավոր է իրավիճակի հանգուցալուծում: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Կարեն Մկրտչյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նույնիսկ ամենահեռավոր գյուղերում գործ կա արված․ Շիրակի մարզպետն ամփոփել է 2025 թվականը

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին։ Մարզպետն ամփոփել է 2025 թվականին մարզում իրականացված աշխատանքների արդյունքները, խոսել ձեռքբերումների և ձախողումների մասին, անդրադարձել նաև այս տարվա անելիքներին։ «Ձեռքբերումներ շատ կան, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում գործ կա արված։ Իսկ ձախողումները բոլոր այն աշխատանքներն են, որոնք մինչև հիմա չենք կատարել»,-նշել է մարզպետը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ապաշրջափակումն ըստ քարտեզների. մեկնաբանում է Ռուբեն Գալչյանը

Վաշինգտոնյան հռչակագրի ընդունումից հետո ծայր առած գործընթացը դարձավ 2025 թ-ի գլխավոր առանցքը, իսկ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեման՝ ամենաշատ քննարկվածը։ Ի՞նչ հիմքեր կան այդ քննարկումներն առավել շոշափելի դարձնելու համար։ Այս ու այլ հարցերի անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։

Սյունիքում՝ ջրանցք, Գյումրիում՝ շենքեր․ ՀՀ նախագահի օգնականն ամփոփել է ՀՀՀ 2025 թվականի դրամահավաքի արդյունքները

Այսօր «Հեռանկար»-ը հյուրընկալել է ՀՀ Նախագահի օգնական Արամայիս Ավետիսյանին։ Ամփոփվել են «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքի արդյունքները։ Ի՞նչ հիմնական ծրագրեր են ներառվել հիմնադրամի նախագծերում, ի՞նչ փոփոխություններ են կրել հիմնադրամի գաղափարական առաջնահերթությունները, և այսօր ո՞ր ուղղություններն են ավելի կարևոր։ Ինչպե՞ս է ընթանում պետության հետ համագործակցությունը։ Այս հարցերի շուրջ է ծավալվել զրույցը Արամայիս Ավետիսյանի հետ։ Մանրամասները՝ … Read more

Ինչո՞ւ են ծնողները երեխաների փոխարեն անում աշխատանքը. նախարարը՝ դասագրքերի մասին

2025 թվականը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար եղել է հագեցած ու բազմաշերտ․ կրթական լայնածավալ ծրագրերից ու բարեփոխումներից մինչև դրանց շուրջ առաջացած բուռն հանրային քննարկումներ։ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, ակադեմիական քաղաքի գաղափարը, ուսուցիչների ատեստավորումը, հանրակրթության նոր չափորոշիչները ձևավորել են մի տարի, որը միաժամանակ գնահատման և վերլուծության կարիք ունի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Հեռանկար»-ի … Read more