2008 թվականի մարտը լավ հիշեք․ Փաշինյանը գնալու է ամեն ինչի, ամենավերջին կետին․ Ալեն Ղևոնդյան 

Այս տարվա մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համաժողովը և Հայաստան-ԵՄ գագաթաժողովը։ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի կողմից «Ցանկացողների դաշինքին» (որը հովանավորում է Ուկրաինային ՌԴ-ի դեմ) հյուրընկալելը՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ լարված հարաբերությունները։ YerevanToday-ի հարցազրույցի տաղավարում այս հարցն ենք այսօր՝ ապրիլի 14-ին, քննարկել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։ Անդրադարձել ենք նաև ներքաղաքական իրավիճակին, Նիկոլ … Read more

Ճիշտ են անում, որ վախենում են Սամվել Կարապետյանից․ Նատալյա Սարջանյան

  Ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքը, որտեղ առաջին անգամ ներկայացվեց դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հրապարակային ելույթը։ Համաձայն հրապարակված տվյալների՝ հանրահավաքին ՀՀ տարբեր մարզերից մասնակցելու էր եկել շուրջ 40,000 մարդ։ Թեմայի շուրջ այսօր՝ ապրիլի 13-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նատալյա Սարջանյանի հետ։ Անդրադարձել ենք նաև «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և անվտանգային ծրագրերին, ՀԷՑ-ի … Read more

Իշխանությունը տեսնո՞ւմ է քաղաքական ռիսկ ընդդիմության միավորումից. զրույց Արփինե Դավոյանի հետ

Քաղաքական դաշտում ակտիվ քննարկվում են իշխանության նպատակադրած սահմանադրական մեծամասնությունը, ընդդիմության հնարավոր կոնսոլիդացիաները, ինչպես նաև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային նախագծերի իրատեսականությունը։ Այս հարցերին է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարի նշանակումը վկայում է` դիտորդները կմնան ՀՀ-ում նաև Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագիրը կնքելուց հետո

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել առաքելության իրականացրած աշխատանքի համար և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը։ Ի՞նչ է հայտնի առաքելության նորանշանակ ղեկավարի մասին: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: … Read more

Փաշինյանն ընդունել է, որ ինքը պարտված քաղաքական միավոր է․ Հակոբ Բադալյան

  Ռուսաստանի Դաշնություն կատարած վերջին աղմկահարույց այցից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի կեսերին ևս մեկ՝ բարձր մակարդակով այց է նախատեսում Ռուսաստան, որտեղ կլինի հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թեմայի շուրջ այսօր՝ ապրիլի 10-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։ Անդրադարձել ենք նաև ռուսական կողմի հայտարարություններին, ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքին, ՌԴ-ի հետ … Read more

Արդյո՞ք «Թրամփի ուղի» նախագիծն իսկապես վտանգված է

Ամերիկյան «Ֆորին Փոլիսի» հեղինակավոր պարբերականը գրում է, որ «ԹՐԻՓ» նախագծի իրականացման հետ կապված կարող են անսպասելի դժվարություններ ի հայտ գալ: Ամսագրի աղբյուրները հայտնում են, որ Թրամփի վարչակազմի վերաբերմունքը նախագծի հանդեպ սկսել է փոխվել: Ի՞նչ է նշանակում «վերաբերմունքը սկսում է փոխվել». թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե դեռ անցած տարի հայտարարվել էր, որ 2026թ.-ի 2-րդ կեսին … Read more

Մեր ուժը հավակնություն ունի լինելու այլընտրանք․ Դավիթ Անանյան

Այսօր «Հեռանկար»-ը հյուրընկալել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանին։ Անդրադարձ է եղել Gallup-ի վերջին հարցման արդյունքներին, կուսակցության սպասելիքներին, ծրագրերին և հավակնություններին։ Հիշեցնենք, որ «Միասնության թևեր» կուսակցությունը ներկայանում է որպես նոր ուժ, չմիանալով ոչ նախկիններին, ոչ ներկաներին։ «Մեր ուժը հավակնություններ ունի լինելու այլընտրանք, ապահովելու այն այլընտրանքը, որը նախորդ ընտրությունների ժամանակ մեր հանրությունը չի ունեցել»,-նշել … Read more

Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ

Տարոն Նավասարդյանը կայուն զարգացման փորձառու մասնագետ է հանքարդյունաբերության ոլորտում, ներկայումս զբաղեցնում է Կայուն զարգացման տնօրենի տեղակալի պաշտոնը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում։  Ունի Տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան և բազմամյա մասնագիտական փորձ շրջակա միջավայրի կառավարման, աշխատանքի անվտանգության և ESG ռազմավարությունների մշակման ու իրականացման ոլորտներում։ Իր կարիերայի ընթացքում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, այդ թվում՝ ԱԱԱ մենեջերի, … Read more

Ի՞նչ առաջարկով է ընտրությունների գնում Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցությունը. զրույց Լևոն Շիրինյանի հետ

Քաղաքական ուժերը ընտրությունների նախապատրաստման ընթացքի մեջ են: Ինչպե՞ս է դրան նախապատրաստվում Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցությունում: Ինչպիսի՞ն է Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության ընդհանուր ռազմավարությունն առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Որո՞նք են հիմնական առաջնահերթությունները ընտրական ծրագրում։ Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Վրացի իրավապաշտպանները բողոքում են Թբիլիսիում Հեյդար Ալիևի անվան կենտրոն կառուցելու նպատակով կառավարություն ձեռնարկած քայլերի դեմ

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Թբիլիսիի կենտրոնում բնակվող 5 ընտանիքներից բռնի կերպով առգրավել նրանց պատկանող հողատարածքները՝ այդ տեղում Հեյադր Ալիևի անվան ադրբեջանական ազգային մշակութային կենտրոն կառուցելու նպատակով: Իրավապաշտպանները որոշումն անօրինական են համարում ու պատրաստվում են բողոքարկել այն: Հեյդար Ալիևի կենտրոն ունենալու պատվին արժանանալու համար անգամ սեփական երկրի քաղաքացիների իրավունքնե՞րն են ոտնահարում: Թեմայի շուրջ մանրամասներ է … Read more