Վրացի իրավապաշտպանները բողոքում են Թբիլիսիում Հեյդար Ալիևի անվան կենտրոն կառուցելու նպատակով կառավարություն ձեռնարկած քայլերի դեմ

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Թբիլիսիի կենտրոնում բնակվող 5 ընտանիքներից բռնի կերպով առգրավել նրանց պատկանող հողատարածքները՝ այդ տեղում Հեյադր Ալիևի անվան ադրբեջանական ազգային մշակութային կենտրոն կառուցելու նպատակով: Իրավապաշտպանները որոշումն անօրինական են համարում ու պատրաստվում են բողոքարկել այն: Հեյդար Ալիևի կենտրոն ունենալու պատվին արժանանալու համար անգամ սեփական երկրի քաղաքացիների իրավունքնե՞րն են ոտնահարում: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Հեյդար Ալիևի անվան կենտրոն կառուցելու որոշումը Վրաստանի կառավարությունը կայացրել էր դեռևս 2023թ.-ին՝ քաղաքի ամենակենտրոնում, որտեղից քիչ հեռու «Մեյդան» կոչվող թաղամասն է, Հեյդար Ալիևի արձանը, Ադրբեջանի դեսպանությունը, ադրբեջանական բաղնիքները, ռեստորանները, խանութները: Ադրբեջանական յուրահատուկ անկլավ է ձևավորվում Թբիլիսիի կենտրոնական զբոսաշրջային այդ հատվածում: Այս դեպքում էլ հողը հատկացրել էին, սկսել էին նախագծման աշխատանքները, սակայն պարզվեց, որ նախագծել են մի շինություն, որը շատ ավելի մեծ է, քան այդ շինության համար հատկացված հողատարածքն է: Ադրբեջանի կառավարությունը կրկին դիմում է Վրաստանի իշխանություններին՝ խնդրելով ավելի մեծացնել  այդ հողատարածքը: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ հարակից այդ տարածքներն ունեն օրինական սեփականատերեր, որոնք բոլորովին էլ հակված չեն այդ տարածքում ադրբեջանական ազգային կենտրոն կառուցելու նպատակով իրենց հողը պետությանը վաճառել»,-ասել է Երկանյանը:

Ինչպե՞ս է հասարակությունը վերաբերվում այդ ամենին: Հայկական ազգային մշակութային կենտրոն կա՞ Թբիլիսիում:

Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում:

Leave a Comment