Ամերիկյան «Ֆորին Փոլիսի» հեղինակավոր պարբերականը գրում է, որ «ԹՐԻՓ» նախագծի իրականացման հետ կապված կարող են անսպասելի դժվարություններ ի հայտ գալ: Ամսագրի աղբյուրները հայտնում են, որ Թրամփի վարչակազմի վերաբերմունքը նախագծի հանդեպ սկսել է փոխվել: Ի՞նչ է նշանակում «վերաբերմունքը սկսում է փոխվել». թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Դե դեռ անցած տարի հայտարարվել էր, որ 2026թ.-ի 2-րդ կեսին պետք է մեկնարկեն արդեն այդ ճանապարհի շինաշխատանքները, իսկ դրան պետք է նախորդեր հայ-ամերիկյան ընկերության ձևավորումը, որը պետք է լինի այդ նախագծի օպերատորը: Եվ նաև պետք է կնքվեր հայ-ամերիկյան միջկառավարական համապատասխան համաձայնագիրը: Այդ աշխատանքները մեկնարկել էին և փետրվարին Հայաստան էր ժամանել ամերիկյան ինժեներական կոնսալտինգային ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակություն, որը տեղում ծանոթացել էր տեղանքին և արդեն սկսել էր տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստումը: Եվ ենթադրվում էր, որ մայիսին կկայանա խմբերի աշխատանքային 2-րդ հանդիպումը: Ամենայն հավանականությամբ այդ հանդիպումը կհետաձգվի. համենայն դեպս «Ֆորին Փոլիսի» հեղինակավոր պարբերականի տեղեկությունների համաձայն, որևէ հիմք չկա կարծելու, որ այդ հանդիպումը նախատեսած ժամկետներում իրատեսական է անցկացնել»,-նշել է Երկանյանը:
Որքանո՞վ է հավանական, որ նախագծի իրականացումը իսկապես հետաձգվի: Ի՞նչ զարգացումների սպասել:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում: