Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 25-ին՝ ժամը 17:30-21:00-ն, կդադարեցվի Եղիշե Թադևոսյանի 1/3-10 շենքերի, Մանթաշյան 1-42 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մասիսում 75-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ նա ձերբակալվել է – Tsayg

Մարտի 25-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 75-ամյա տղամարդը ժամը 13:50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել … Read more

Մայր Աթոռը շարունակելու է աջակցել հանուն հայրենիքի պայքարում առողջությունը նվիրաբերած հայորդիներին

25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Արտաշես Ամիրյանին, ով Նորին Սրբության հոգածությամբ մեկնել էր Հնդկաստան՝ ստանալու անհրաժեշտ բուժումն ու պրոթեզավորումը․ տեղեկացնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանն Արտաշես Ամիրյանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ցուցաբերած աջակցության համար՝ տեղեկացնելով բուժման արդյունավետ … Read more

Պոլիէթիլենային պարկերի և մեկանգամյա սպասքի վաճառքն արգելող նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Մարտի 25-ի Ազգային ժողովի նիստում ամբողջությամբ ընդունվեց 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։ «Հարգելի քաղաքացիներ, գործընկերներ, սա կարևոր և ռազմավարական քայլ է շրջակա միջավայրի պահպանության և կայուն ապագայի ձևավորման ուղղությամբ։ Արգելքի նախագծի մասին շատ է խոսվել և … Read more

Արշակ Սրբազանի գործը կմակագրվի այլ դատավորի

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Դատարանում այսօր՝ մարտի 25-ին, քննվում էր կալանավորված արքեպիսկոպոս Արշակ Սրբազանի գործը։ Նիստիը մեկնարկելուն պես հոգևորականի փաստանաբաններից Երեմ Սարգսյանը ասաց, որ ունի բացարկի միջնորություն։ Նա բացարկ հայտնեց դատավորին՝ հետևյալ հիմնավորմամբ․ դատավոր Գևորգ Մանուկյանը մտերմիկ հարաբերություններ ունի Քննչական մարմինների ծառայողների հետ, որ ներգրավված են սրբազանին վերագրվող գործում։ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի մեկ … Read more

Վեհափառը ընդունել է Արտաշես Ամիրյանին, ով իր հոգածությամբ մեկնել էր Հնդկաստան՝ ստանալու անհրաժեշտ բուժում

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Արտաշես Ամիրյանին, ով Նորին Սրբության հոգածությամբ մեկնել էր Հնդկաստան՝ ստանալու անհրաժեշտ բուժումն ու պրոթեզավորումը։ Հանդիպմանն Արտաշես Ամիրյանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ցուցաբերած աջակցության համար՝ տեղեկացնելով բուժման արդյունավետ ընթացքի և Հնդկաստանում … Read more

Նախաձեռնություն՝ ուղղված անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք ու արդյունավետ պաշտպանությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 25-ի արտահերթ նիստում: Նախագծերի փաթեթի ընդունումն ուղղված է անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք ու արդյունավետ պաշտպանությանը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել … Read more

ՅՈւՆԵՍԿՕ․ Աշխարհում 273 մլն երեխա չի հաճախում դպրոց

25 մարտի 2026 – 17:28 AMT PanARMENIAN.Net – Աշխարհում դպրոց չհաճախող երեխաների և երիտասարդների թիվը հասել է 273 միլիոնի՝ շարունակելով աճել յոթերորդ տարին անընդմեջ։ Այդ մասին ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի զեկույցում: 2026 թվականի «Կրթության համաշխարհային մոնիթորինգի» զեկույցում նշվում է, որ այս աճը պայմանավորված է բնակչության ավելացմամբ, ճգնաժամերով և կրթության ոլորտում ֆինանսավորման կրճատումներով։ Փաստաթուղթը համարվում է կրթության … Read more

Քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Ցվետկովիչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Սերբիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ամուր բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկկողմ կապերի զարգացումը շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն։ Նախարարը նշել է, … Read more

Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ. Փաշինյան

Դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ ավելի քան հազարամյա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է, և մեկ էլ այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ՝ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման և գոյապահպանության օրակարգին: Այսինքն՝ իմ կարծիքն այն է, որ դա պատմականորեն անհնար է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ … Read more