Արշակ Սրբազանի գործը կմակագրվի այլ դատավորի

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Դատարանում այսօր՝ մարտի 25-ին, քննվում էր կալանավորված արքեպիսկոպոս Արշակ Սրբազանի գործը։

Նիստիը մեկնարկելուն պես հոգևորականի փաստանաբաններից Երեմ Սարգսյանը ասաց, որ ունի բացարկի միջնորություն։ Նա բացարկ հայտնեց դատավորին՝ հետևյալ հիմնավորմամբ․ դատավոր Գևորգ Մանուկյանը մտերմիկ հարաբերություններ ունի Քննչական մարմինների ծառայողների հետ, որ ներգրավված են սրբազանին վերագրվող գործում։

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի մեկ այլ փաստաբան՝ Արսեն Բայանն էլ դատավոր Մանուկյանին հորդորեց՝ նույն հիմքով ինքնաբացարկ հայտնել։

Դատարանը, լսելով կողմերին, որոշեց բավարարել բացարկը։

«Գործը կհանձնվի դատարանի աշխատակազմ՝ վերամակագրման հաար»,- նշեց Մանուկյանը։

 

Leave a Comment