Գյումրիում գնացքով անցնելիս, որտեղից երևում էր Կարսը, Սարիբեկն իր թոռանն ասել է՝ երեք բարդիներից այն կողմ իր տունն է. քույր ու եղբայր՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածներ

Սարիբեկ և Սոնա Թորոսյաններ՝ քույր ու եղբայր 1915-1923 թթ․ Հայոց ցեղասպանությունը վերապրածներ. Կարսի մարզի Ճալա գյուղ Կարսի մարզը հնում Այրարատ աշխարհի Վանանդ գավառի կազմում էր։ Կարս քաղաքը 928 թ․ դարձել է Հայաստանի մայրաքաղաքը։ Հետագա դարերում մշտապես եղել է սելջուկ-թուրքերի, մոնղոլների նվաճումների, 16-18-րդ դարերում՝ պարսկա-թուրքական պատերազմների, 1828-1829 և 1853-1856 թթ․՝ ռուս-թուրքական պատերազմների ներքո։ Ի վերջո, 1877-1878 … Read more

Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

Հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:   Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։   Մեղրու լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։   Ապարանի, Արագածի, … Read more

Սահմանվել է հարկային մարմնի և առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջև տեղեկատվության փոխանակման կարգը

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան ֆեյսբուքյան էջով հայտնում է․ «ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է հարկային մարմնի և առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջև տեղեկատվության փոխանակման կարգը։ Համաձայն կարգի՝ եթե ապահովագրավճար վճարող բոլոր վարձու աշխատողների ապահովագրավճարների գումարն ամբողջությամբ փոխանցված է համապատասխան գանձապետական հաշվեհամարին, ապա հարկային մարմինը նշված վարձու աշխատողների ցուցակը, ինչպես նաև ապահովագրավճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անհատ ձեռնարկատերերի ու … Read more

Հայաստանում գները կտրուկ աճում են․ տվյալները՝ վիճակագրական կոմիտեի

Անցած տարվա ընթացքում Հայաստանում սննդամթերքի գները աճել են 4.6%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 3.1%-ով։ Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ պատկերը հետևյալն է․ Միայն դեկտեմբերին բանջարեղենի գները աճել են 12.5%-ով։ Սննդամթերքի շարքում 2025 թվականին թանկացել են հետևյալ ապրանքները՝ կակաոն՝ 31.9%-ով, իշխանը՝ 18.3%-ով, գառան միսը՝ 14.1%-ով, խոզի միսը՝ 12.7%-ով, տավարի միսը՝ 11.7%-ով, սուրճը՝ 9.5%-ով, հնդկացորենը՝ 9.4%-ով, արևածաղկի ձեթը՝ … Read more

Հայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ

Իրանում վերջին իրադարձությունների ֆոնին հայ-իրանական անցակետում արտառոց իրավիճակ չկա, հանդարտ է՝ «Ռադիոլուր»-ին ասել է Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանը։ Սովորական աշխատանքային ռեժիմ է, Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում կամ կուտակումներ չկան․ «Սահմանային անցակետը, մաքսային ծառայությունն ու համայնքային կառույցները շարունակում են գործել իրենց բնականոն ռեժիմով»։ Հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների վերակազմակերպման մասով որևէ հատուկ քայլ չի ձեռնարկվել․ … Read more

Գտնվելով ՔԿՀ-ում՝ Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքաբորբ է ունեցել. Արամ Վարդևանյան

Գտնվելով ՔԿՀ-ում՝ Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքաբորբ է ունեցել, որը չի ախտորոշվել․ այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց գործարարի պաշտպանական խմբից Արամ Վարդևանյանը: «Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելել է բժշկական հաստատություն, կատարել համալիր բուժստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս, և պարզվել է, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող թոքաբորբ է երկկողմանի, որն ախտորոշվել է՝ ունենալով 2 … Read more

Մինչև 4 տարեկանների մահերը ՀՀ-ում աճել են 11.1%-ով

13 հունվարի 2026 – 16:29 AMT PanARMENIAN.Net – Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 29,337 երեխա, ինչը 1524-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 30,861 ծնունդից։ Սա կազմում է ծնունդների 4.9 տոկոս նվազում։ Մինչև 1 տարեկան երեխաների մահվան դեպքերն աճել են 8 տոկոսով՝ հասնելով 207-ի՝ 2024-ի նույն ժամանակահատվածում … Read more

Քննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2025 թ․ գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության 2025 թվականի գործունեության առաջնահերթ ուղղությունները և դրանց շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների կատարման ուղղությամբ արձանագրված արդյունքները։ Նշվել է, որ հաշվետու տարում նախարարության հիմնական առաջնահերթություններն են եղել թվայնացումը, արհեստական բանականության գործիքների կիրառումը իրական կյանքում, … Read more

Պետությանը պատճառված 1.603.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի – Tsayg

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանի՝ շուրջ 612.000.000 դրամ շուկայական արժեքով ոռոգման ճնշումային խողովակաշարն ապամոնտաժելու հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով:

Թոքաբորբով հոսպիտալացվել է 300-ից ավելի բուժառու, հիմնականում երեխաներ

13 հունվարի 2026 – 15:09 AMT PanARMENIAN.Net – Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ 2026-ի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում շարունակում է պահպանվել հիվանդացության ցածր ակտիվությունը։ Հիմնական թիրախում շարունակում են մնալ 0-18 տարեկան երեխաները։ Այդ մասին ասել է առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը: Նա հայտնել է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը … Read more