Չնայած առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ չեն հետաձգվել
19 Հունվարի, 2026 Չնայած այս ձմեռվա առատ տեղումներին «Զվարթնոց» օդանավակայանում օպերատիվ կերպով ձնամաքրվում է վազքուղին, իրականացվում են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվում են անվտանգ թռիչք-վայրէջքներ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։ Շնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ թիմին ձմեռային աշխատանքներն անխափան իրականացնելու համար:Մեր բոլոր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք: