Չնայած առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ չեն հետաձգվել

19 Հունվարի, 2026 Չնայած այս ձմեռվա առատ տեղումներին «Զվարթնոց» օդանավակայանում օպերատիվ կերպով ձնամաքրվում է վազքուղին, իրականացվում են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվում են անվտանգ թռիչք-վայրէջքներ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։ Շնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ թիմին ձմեռային աշխատանքներն անխափան իրականացնելու համար:Մեր բոլոր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք:

Քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերում և վաճառում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա և 48-ամյա երկու բնակիչներից: Պարզվել է նաև, որ նորխարբերդցի հայր և որդին տևական ժամանակ գյուղի 10-րդ … Read more

Եթե համեմատականներ անցկացնենք, ապա կտեսնենք, որ մասնավորում ավելի շատ են աշխատավարձ ստանում, քան պետական համակարգում․ Ալեն Սիմոնյան

Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավոր և պետական հատվածների աշխատավարձերի միջև, ապա կտեսնեք, որ մարդը կնախընտրի ավելի շուտ աշխատի մասնավոր հատվածում, քան պետական․ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Վերջիվերջո, հենց այս Կառավարության անդամներն են ուսուցիչների աշխատավարձերը բարձրացրել ու բարձրացնում․ այսօր ուսուցիչներ ու զինվորականներ կան, որ ավելի շատ են ստանում, քան պատգամավորները։ Հենց … Read more

Հերթական վթարը Երևանում՝ մերկասառույցի պատճառով. քաղաքացի է տուժել

19 Հունվարի, 2026 Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Volkswagen ID4 մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն Միկոյան 4 հասցեում բախվել է ճանապարհի տեղադրված հետիոտնի համար նախատեսված ցուցանակին և կոտրել այն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցանակը ընկել է այդ պահին հետիոտնի անցման վայրով անցնող կին … Read more

Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 20-24-ը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Երևան քաղաքում՝Հունվարի 20-ին, 23-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:   Հանրապետության տարածքում`Հունվարի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների … Read more

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի նման հարցերը դուրս են պետական վերահսկողությունից. Արթուր Ղամբարյան

ՀՀ-ում ակնհայտորեն նկատվում է «ամերիկանացման» քաղաքականությունը։ Եթե գնում ենք «ամերիկանացման» ճանապարհով, ապա վատ չէր լինի, եթե քաղաքական իշխանությունները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ վարած իրենց քաղաքականության ընթացքում՝ կարգալույծ հոգևորականներին և նրանց դատական հայցերը վարույթ ընդունած դատավորներին «օգտագործելու» մասին որոշում կայացնելիս, նկատի ունենային նաև ԱՄՆ սահմանադրական իրավունքը և Գերագույն դատարանի Milivojevich և Hosanna-Tabor գործերով դիրքորոշումը։ Այս … Read more

Բանակից ազատվելու համար տղաներն օտարերկրյա բուհեր են մեկնում սովորելու, հետո այլ հիմքով չեն ծառայում․ Հայկ Սարգսյան

2004-2023 թվականներին օտարերկրյա բուհեր գործուղվել է 2265 տղա ուսանող և ընդամենը 1191 աղջիկ ուսանող։ Տղաները գնում են հիմնականում բանակից խուսափելու համար։ Եվ այդ 4 տարիների ընթացքում շատերը ձեռք են բերում բանակից ազատվելու հիմք․ այսօր ԱԺ նիստում ասաց պատգամավոր Հայկ Սարգսյանը։ «Կարծում եմ՝ մենք պետք է գանք այն մտքին, որ այդ ուսանողներին տանենք կարճաժամկետ ծառայության՝ որոշակի … Read more

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերում – Tsayg

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Դեղատան փողոց 4 շենք, Չայկովսկու փողոց 15, 30, 34 առանձնատներ, Ֆիրդուսի փողոց 52-80 առանձնատներ, Բուզանդի փողոց 1 շենք, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00–17:00 Քեռու փողոց 35, 37, 39, 52/1, … Read more

Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների ֆոնին ոսկու և արծաթի գները նոր ռեկորդ են սահմանել

Ոսկու և արծաթի գները նոր ռեկորդ են սահմանել․ գրում է Reuters գործակալությունը։ Ոսկու շուկայական գինն աճել է 1.6%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 4,666.11 դոլարի, իսկ արծաթի գինն աճել է 3.6%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 93.15 դոլարի։ Նշվում է, որ թանկարժեք մետաղներն է՛լ ավելի են սկսել հետաքրքրել ներդրողներին այն բանից հետո, երբ Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների պատճառով … Read more

Դավիթաշենի կամրջի վրա, երկու ավտոպատահարի հետևանքով ավելի քան 1,5 ժամ երթևեկությունը վերածվել էր «աջափսանդալի»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Այսօր՝ հունվարի 19-ին, Երևանում՝ Դավիթաշենի կամրջի վրա տեղի ունեցած երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրեթե 1,5 ժամից ավելի երթևեկությունը վերածվել էր «աջափսանդալի»։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱՊՊԱ գործակալները՝ վարորդները զայրացած, մեկը մյուսին չզիջելով, փորձում էին անցնել ճանապարհը։ Բարեբախտաբար, այդ որոշ «վայ վարորդների» շտապողականության պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարներ … Read more