Past.am | 47-ամյա կին է կալանավորվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Քրեական ոստիկանության գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների ու Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել և Էրեբունու բաժին է տեղափոխել 47-ամյա մի կին: Նա 2016 թ․ հոկտեմբերի 26-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների … Read more

Փորձում են խաթարել ներեկեղեցական և ներազգային խաղաղությունը. Տեր Աբգար

ՈՒՂԵՐՁ՝ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՔԱՀԱՆԱ ՀԱՅՐԵՐԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ՍՓՅՈՒՌՔՈՒՄ Արժանապատի՛վ լծակից հայրեր, Սուրբ Սեղանի սպասավորնե՛ր, Քրիստոսի հոտի հսկող և պահապան հովիվնե՛ր։ Խորին ակնածանքով և սրտի խոնարհությամբ եմ դիմում ձեզ՝ գիտակցելով և ձեզ էլ հիշեցնելով, որ քահանայական ծառայությունը, ըստ սուրբ հայրերի վկայության, մարդկային կարողություններից վեր է և իրագործվում է միայն Աստծու ողորմությամբ ու շնորհով, քանի … Read more

Արսեն Թորոսյանը GLMC համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների նախարարների հետ

Սաուդյան Արաբիայի Թագավորությունում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովի (GLMC) շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Ֆիլիպինների, Սերբիայի, Լատվիայի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող նախարարների հետ։    Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ Սերբիայի աշխատանքի, զբաղվածության և սոցիալական հարցերի նախարար տիկին Միլիցա Ջուրջևիչ … Read more

Իսկ «բարենորոգիչներին» հարած քահանաները թող սրանց նայեն ու պատկերացնեն իրենց ապագան. Սամվել Դպիր Գրիգորյան

26 Հունվարի, 2026 Սամվել Դպիր Գրիգորյանը գրում է. «ԱՍՏՎԱԾ ՕԳՆԱԿԱՆ ՄԿՐՏԻՉ ՍՐԲԱԶԱՆԻՆ Այս կոլլաժն ամեն ինչ ասող է: Շնորհազուրկ կարգալույծները, որոնք սքեմ հագնելու իրավունք այլևս չունեն և հագնում են միմիայն պետպատվերով ու մարդկանց մոլորեցնելով անվավեր ծեսեր կատարելիս: Դատարանում ցուցմունք տալու համար եկել ու աշխարհական կերպարով գլխիկոր նստել են: Հազար ամոթ ձեզ, չնայած ոչ ամոթ ունեք, … Read more

Կտրվել եք արմատից ու չորացած ճյուղ դարձել․ դպիրը՝ կարգալույծ քահանաներին

Այս նկարն ամեն ինչ ասում է․ շնորհազուրկ կարգալույծները, որոնք սքեմ հագնելու իրավունք այլևս չունեն և հագնում են միմիայն պետպատվերով ու մարդկանց մոլորեցնելով անվավեր ծեսեր կատարելիս, դատարանում ցուցմունք տալու համար եկել ու աշխարհական կերպարով գլխիկոր նստել․ սոցցանցի իր էջում գրել է Սամվել դպիր Գրիգորյանը։   «Հազար ամոթ ձեզ՝ չնայած ո՛չ ամոթ ունեք, ո՛չ էլ՝ տղամարդկություն: Դավաճանի … Read more

Ռազմական փորձագետը հորդորում է չկիրառել «Եկեղեցու բարենորոգում» արտահայտությունը․ ինչո՞ւ

Նիկոլական նորլեզի (անգլ.՝ newspeak) հերթական գյուտն է «բարենորոգում» բառը, որով քողարկում են Եկեղեցին պառակտելու, թուլացնելու և ի վերջո այն զավթելու (իսկ ավելի հավանական է՝ այն քանդելու) արշավը․ Facebook-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Ամեն անգամ, երբ մենք օգտագործում ենք «Եկեղեցու բարենորոգում» ծայրահեղ մանիպուլյատիվ արտահայտությունը, ակամա լրացուցիչ լեգիտիմություն ենք տալիս Նիկոլի ապօրինի ու … Read more

ՔՊ-ականներից ովքեր չեն ծառայել բանակում. ինչո՞ւ նրանց հետևից չեն գնում. «Ժողովուրդ»

26 Հունվարի, 2026 «Ժողովուրդ»-ը գրում է. Օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ՊՆ-ում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն։ Իսկ ինչպես է ստացվել, որ իշխող ուժի շատ անդամներ չծառայելով դեռ պաշտոն են զբաղեցնում։ Այսպիսով, օգտվելով մամուլի հրապարակումներից և այ հրապարակումներից, որոնք նակինում գրել է ArmLur.am-ը ներկայացնում ենք, … Read more

Մկրտիչ սրբազանը կմնա բանտում. դատարանում էին նաև կարգալույծ քահանաները

Արդեն քանի ամիս մեղադրյալի աթոռին հայտնված՝ Կաթողիկոսի քրոջ որդու՝ Արագածոտնի թեմի առաջնորդի ու թեմի դիվանապետի առաջին դատական նիստին տուժող ճանաչված, նրանց դեմ ցուցմունք տված կարգալույծ քահանաներ Տեր Արամն ու Տեր Թադեն դատարան էին եկել անվտանգության աշխատակիցներով շրջապատված և նստել դատախազի կողքին: Րոպեներ անց նիստը վերածվեց կարգալույծ քահանաների ու մեղադրյալ հոգևորականների փաստաբանների միջև բանավեճի: «Եթե Ամենայն … Read more

Կարևոր հայտարարույթյուն՝ ժամանակավոր պաշտպանության վկայական ունեցողների համար

Այսուհետ ժամանակավոր պաշտպանության վկայականի փոխանակման կամ կորստյան կապակցությամբ նորը ստանալու դիմում հնարավոր է ներկայացնել նաև առցանց եթե ունեք MiD (բջջային էլեկտրոնային ստորագրություն)․ տեղեկացնում է ՆԳՆ Միգրացիայի ծառայությունը։ «Բջջային էլեկտրոնային ստորագրություն չունենալու դեպքում դիմումը հնարավոր է ներկայացնել թղթային տարբերակով՝ անձամբ Ծառայություն մոտենալով։ Հիշեցնում ենք նաև, որ 25․12․2025 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու ժամկետը երկարաձգվել … Read more