Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

23 Հունվարի, 2026

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատար ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «Ford»-ի ուղևորը տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 2 հոգու ժամանած շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ովքեր հրաժարվում են հիվանդանոց մեկնելուց, սակայն 1 վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայր է ժամանել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կայքը հայտնում է, որ եղանակն անբարենպաստ է, տեղում է ուժեղ ձյուն, և ամբողջ ճանապարհը ձյունապատ է։

Leave a Comment