
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը հետևել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների ընթացքին, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Լանջիկ-Մաստարա հատվածում ճանապարհն անցանելի է, մշակված աղ-ավազով։ Շրջայցերը տարբեր ճանապարհահատվածներ շարունակվում են։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները և սպասարկող ընկերություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով՝ իրականացնելով ճանապարհների մաքրում և մշակում աղ-ավազի խառնուրդով։