Ձնառատ ցիկլոնը հեռանում է, կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն. Սուրենյան


Մեր ձնառատ ցիկլոնը տեղաշարժվում է հարավ-արևելք, և այսօր՝ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում տեղումները կդադեն: Այդ մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


«Ցերեկային ժամերին դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում և Սյունիքում, իսկ երեկոյան ժամերից հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի տեղումների դադար: Երեկոյան ժամերից կսկվի եղանակը պարզվել»,-ասաց նա:


Կներթափանցեն նաև արկտիկական ցուրտ օդային հոսանքներ: Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 2-ի համեմատությամբ կնվազի 14-18 աստիճանով: Ճանապարհներին կլինի մերկասառույց:


Դիտումների քանակ1

Leave a Comment