Խոնարհումս քեզ և քո նման բոլոր բուժաշխատողներին


Սա պարզապես լուսանկար չէ։
Սա ծառայություն է, կոչում է, լուռ հերոսություն է։
Ձյան ու սառնամանիքի մեջ, երբ շատերը շտապում են տաք տեղ գտնել, նա ծնկի է իջել ձյան մեջ`մեկ նպատակի համար. փրկել կյանք…

Երիտասարդ է, բայց հայացքի մեջ պատասխանատվություն, ցավ, հոգատարություն և անսահման նվիրում կա: 

Այս հայացքը պատմում է վայրկյանների արժեքի, մարդկային վախի ու հույսի մասին…

Այս ամենը միայն մեկ մարդու մասին չէ։
Այն արտացոլում է Երևանի «Շտապբուժօգնության»  ողջ համակարգի առօրյան՝ մշտական պատրաստվածություն, արագ արձագանք և քաղաքացիներին ծառայելու պատրաստակամություն ցանկացած պայմաններում։

Խոնարհումս քեզ և քո նման բոլոր բուժաշխատողներին։
Դուք մեր քաղաքի իրական ուժն եք։ ❤️

Leave a Comment