Բեռլինում արտակարգ դրություն է հայտարարվել էլեկտրաէներգիայի անջատման պատճառով

Շաբաթ օրը Բեռլինի հարավ-արևմուտքում մոտ 45,000 տնային տնտեսություն և 2,200 բիզնես օբյեկտ մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման՝ մալուխային կամրջի վրա բռնկված հրդեհի պատճառով, հայտնել է Stromnetz Berlin օպերատորը: Կիրակի առավոտյան էլեկտրաէներգիան վերականգնվել է մոտ 7000 տնային տնտեսությունում: Բեռլինի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել մայրաքաղաքի հարավ-արևմուտքի մի քանի շրջաններում: Ավելի վաղ Բեռլինի քաղաքապետը հայտարարել էր, … Read more

«Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել

Դեկտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Երևանի բնակիչ  43-ամյա Գոռ Հ.-ն Hummer մակնիշի ավտոմեքենայով Երևանի շենքերից մեկի բակում կայանում է «Hummer»-ը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղից վերցնում է ատրճանակ և ինքնաձիգ … Read more

Գայանե Ջումանովան որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:

Գայանե Ջումանովան հունվարի 3-ին դուրս է եկել իր բնակարանից և չի վերադարձել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։   Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։   Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին … Read more

Այսօր Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հիմնադրման օրն է

34 տարի պետական ծառայության առաջնագծում. այսօր Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հիմնադրման օրն է՝ հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: «Այս տարիների ընթացքում համակարգն անցել է շարունակական զարգացման ճանապարհ՝ սահմանային անցակետերի և ենթակառուցվածքների արդիականացումից մինչև մաքսային գործընթացների ամբողջական թվայնացում։ Այսօր մաքսային ծառայության զարգացման հիմքում թվային նորարարություններն են, գիտելիքահեն մոտեցումները և միջազգային չափանիշները՝ միտված ժամանակի պահանջներին համահունչ, թափանցիկ … Read more

Կաթոլիկ և հայ առաջնորդների կոալիցիան փորձում է այնպես անել, որ հայ գերիների ճակատագիրը չմոռացվի

«National Catholic Register» թերթն անդրադարձել է մի խումբ կաթոլիկ և առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից Հռոմի պապին ուղղված նամակին։ Հոդվածում մասնավորապես ասված է. «Սուրբ Ծննդյան տոները և դրանց հետ կապված տոնակատարությունները Արևմուտքում հաճախ ստվերում են թողնում աշխարհի այլ վայրերում հալածվող քրիստոնյաների տառապանքները։ Այս համատեքստում կաթոլիկ և հայ առաջնորդների կոալիցիան փորձում է այնպես անել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների … Read more

Թիրախավորված է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին. Ահազանգ

«Այսօր, Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Արամայիս Թախմազյանը (նախկին տեր Թադեն) փորձ էր անում մտնել ավանդատուն: Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը խանգարում էր Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել»,-ահազանգում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա նշում է, որ Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը արդեն հայտարարել է, որ հունվարի 6-ին Սուրբ … Read more

Փրկարարներն անցած օրերին արգելափակումից դուրս են բերել 145 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ հունվարի 2-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային … Read more