Երեխաների վարքը ձևավորվում է այն միջավայրում որտեղ մեծանում են. կրկնօրինակում են այն, ինչ տեսնում են. Կարինե Խաչատուրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հոգեբան, հոգեթերապևտ Կարինե Խաչատուրյանը – Տիկի՛ն Խաչատուրյան, Զորականում դեռահասների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը մեծ արձագանք առաջացրեց և լայն քննարկումների տեղիք տվեց։ Ո՞րն է Ձեր գնահատականը տեղի ունեցածին, և ինչ խնդիրներ է այն ի ցույց դնում։ – Ցավոք սրտի, կատարվածը բացառություն չէ մեր իրականության մեջ, սա միակ նման միջադեպը չէ, սա … Read more

Մեկնարկել է AI-Nemra հարթակը՝ մարդու իրավունքների ոլորտում թվային նոր գործիքը

Թվային նոր գործիքը հանրությանը հնարավորություն կտա հետևել, թե ինչ ընթացք ունի մարդու իրավունքների ոլորտում միջազգային կազմակերպությունների տված հանձնարարականների կատարումը: AI-Nemra հարթակը նաև պետական մարմիններին հնարավորություն կտա գործակցությամբ հետևել հանձնառությունների իրականացմանը՝ նպատակ ունենալով բարձրացնել արդյունավետությունը: Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում:

Սասունիկում եռահարկ 6 շենքերի տանիքներն ամբողջությամբ փոխվում են

Սասունիկում սուբվենցիոն ծրագրով նորոգվում են ևս 6 շենքի տանիքներ: Եռահարկերում առկա է 168 բնակարան: Մինչև այս փոխվել էին կես դար առաջ կառուցված ևս 6-ի տանիքները: Աշխատանքները կավարտեն առաջիկա 10 օրում: Զուգահեռ բարեկարգում են բակերը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Այսօր ընդունել եմ ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին․ Համբարձում Մաթևոսյան

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանին։ «Նազիկ Ավդալյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու նպատակները, որոնք միտված են առողջ ապրելակերպի լայն տարածմանը, մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, մարզասրահների և վերականգնողական կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերի, սահմանամերձ և … Read more

Պետությունը շարունակում է աջակցել մարզերում տուն ձեռք բերող ընտանիքներին

Close up focus on hand of little girl holding keys. Happy family married couple wife and husband and preschool daughter move relocate at new home, buy first property dwelling mortgage and loan concept Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել … Read more

ԿԳՄՍ նախարարը ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող միջոցառումների իրականացումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:  Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, հանդիպման առանցքային հարցը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող միջոցառումների իրականացումն էր: Նախարար Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ օրենքի ընդունմանը հաջորդել է ենթաօրենսդրական ակտերի … Read more

Քննարկվել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ նախատեսվող նոր սպորտային համալիրի կառուցման ծրագիրը

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:   «Նազիկ Ավդալյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու նպատակները, որոնք միտված են առողջ ապրելակերպի լայն տարածմանը, մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, մարզասրահների և վերականգնողական կենտրոնների ստեղծմանը, ինչպես … Read more

Հավատարիմ ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Տավուշի թեմի հայտարարությունը

Դեկտեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի, Տավուշի թեմի հոգևորականաց դասի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վրդ․ Մխիթարյանի, վերահաստատեցին իրենց ուխտը՝ հավատարիմ մնալ Մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն … Read more

«Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը» փաստաթուղթ չէ, այլ ՀԺ-ում տպագրված համար․ Սուքոյան

2 Դեկտեմբերի, 2025 Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Կառավարության կայքում այսօր հրապարակվել են տարբեր թղթեր, որտեղ կառավարությունը բառացի հայտարարում է․ «Ստորև հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր»։ Ամբողջությամբ դեռ չեմ ուսումնասիրել, բայց մի փոքր դիտարկում՝ կառավարության կողմից մանիպուլյացիայի զոհ չդառնալու համար։ Նրանք նշում են, որ … Read more