«Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը» փաստաթուղթ չէ, այլ ՀԺ-ում տպագրված համար․ Սուքոյան

2 Դեկտեմբերի, 2025

Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կառավարության կայքում այսօր հրապարակվել են տարբեր թղթեր, որտեղ կառավարությունը բառացի հայտարարում է․ «Ստորև հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր»։

Ամբողջությամբ դեռ չեմ ուսումնասիրել, բայց մի փոքր դիտարկում՝ կառավարության կողմից մանիպուլյացիայի զոհ չդառնալու համար։ Նրանք նշում են, որ հրապարակում են ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, որոնք առկա են ՊԵՏԱԿԱՆ գերատեսչություններում։

Աչքիս եկավ «Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակ» վերնագրով ֆայլը, որը բացելուց պարզ է դառնում, որ դա փաստաթուղթ չէ։ Այստեղ բառացի նշված է, որ նյութը 2008 թվականին փոխանցվել է «Հայկական Ժամանակ» թերթին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից։ Այսինքն՝ կոնկրետ «Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը» ոչ թե գաղտնազերծված փաստաթուղթ է, այլ 2008 թվականին «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրված համար։

Հորդորում եմ մեր քաղաքացիներին լինել ուշադիր և չտրվել այս ակնհայտ կեղծիքներին։

Հ.Գ.

Նկարում կառավարության կողմից հրապարակված այդ նյութի առաջին էջն է։

Leave a Comment