Պետությունը շարունակում է աջակցել մարզերում տուն ձեռք բերող ընտանիքներին

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

2025 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 2580 շահառու, վճարվել է շուրջ 2,1 մլրդ դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 14,700 ընտանիք, վճարվել է շուրջ 10,7 մլրդ դրամ։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունից հիշեցնում են, որ ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝

  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

Leave a Comment