2 բնակարան Երևանում, 21,948,942 դրամ եկամուտ․ ինչ հայտարարագիր է ներկայացրել ՍԴ դատավոր Շաթիրյանը

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը 2026 թվականի փետրվարի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, այս մասին  գրում է 24News-ը։ Նա հայտարարագրել է 2 բնակարան Երևանում՝ միանձնյա սեփականության իրավունքով, որից մեկը ձեռք է բերել հաշվետու տարվա ընթացքում։ Նա 1,158,333 դրամ փոխառություն է վերցրել «4Ա ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ից։ Տվյալ … Read more

1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ՝ նվեր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հոկտեմբերից, 2023 թ. հունիսին Երևանի Աջափնյակում առանձնատուն և հողամաս է ստացել նվեր։ Նրա եկամուտները կազմել են 21 մլն 483 հազար 900 դրամ, որից 18 մլն 349 հազար 314-ը՝ աշխատավարձ, այսինքն՝ մոտ 1.5 մլն դրամ ամսական։ Հովակիմյանը կառուցում է առանձնատուն և վերցրել … Read more

21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը 2026 թվականի ապրիլի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը։ Այս մասին գրում է  24news.am-ը: ՍԴ դատավորը համատեղ սեփականության իրավունքով բնակելի տուն է հայտարարագրել, որը գտնվում է Ջրվեժում։ Հայտարարագրել է 2 բնակարան Երևանում՝ համատեղ սեփականության իրավունքով և 2 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի … Read more

ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»

ՍԴ-ում տեղի ունեցող այս ծիծաղելի զարգացումների ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց պարզել, թե պաշտոնը ստանձնելուց ի վեր ինչպես է փոխվել ԿԸՀ նախագահի ֆինանսական դրությունը և ինչ ունեցվածք է կուտակել նա։ Ստորև ներկայացնում ենք Վահագն Հովակիմյանի պաշտոնական հայտարարագրերը։ 2025 թվական․ եկամուտների աճ, հիփոթեք և գույքային ակտիվների պահպանում Վահագն Հովակիմյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան եկամուտները կազմել … Read more

5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տարեկան աշխատավարձը 2025 թվականին զգալիորեն աճել է՝ գերազանցելով 33 միլիոն դրամը։ «NEWS.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում հրապարակված պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ՝ եթե 2024 թվականին Վարդապետյանը դատախազությունից ստացել էր 30,751,713 դրամ աշխատավարձ, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 33,241,909 դրամի։ Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման … Read more

Ի՞նչ ունեցվածք ունի ՄԻՊ-ը. «Ժողովուրդ»

2022 թվական. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին Անահիտ Մանասյանն ունեցել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է նրա միանձնյա սեփականության ներքո և ձեռք է բերվել 2015 թվականին, իսկ մյուսը համատեղ սեփականություն է, որը ձեռք է բերվել 1995 թվականին։ Հայտարարագրի … Read more

ՔՊ ցուցակից դուրս մնացած Հակոբ Արշակյանը ինչ ունեցվածքով է հեռանում. «Ժողովուրդ»

Հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ նա միջանցքում հրեց ընդդիմադիր պատգամավորի հղիության 7-րդ ամսում գտնվող օգնականին։ Ինչպե՞ս է փոխվել Ազգային ժողովի նախագահի տեղակալի ունեցվածքը 2021 թվականի տարեկան հայտարարագիրը ցույց է տալիս զգալի ֆինանսական հոսքեր։ Նրա տարեկան եկամուտները կազմել են ավելի քան 31.4 մլն դրամ, որից մոտ 18 մլն դրամը ստացվել է գույքի վաճառքից, … Read more

Ինչ են հայտարարագրել 19 ուժերի 1-ին համարները. Hetq.am • Tribune.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերը բացում են 2026թ. հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի առաջնորդների ունեցվածքի գաղտնիքները։ Ո՞վ է ամենահարուստը, և ովքե՞ր են ապրում միայն աշխատավարձով։ Այս մասին գրում է Հետքը։ 1. «Ռեֆորմիստների» կուսակցություն «Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակի առաջին համարը պաշտպանության նախկին նախարար, ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանն է։Հարությունյանը հայտարարագրել է Կենտրոն … Read more

Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարագրել է մեկ բնակարան Կենտրոն վարչական շրջանում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ տվյալները վերցված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրից։ Հայտարարագրում նշված է նաև 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2022 թվականին։ Ֆինանսական միջոցների մասով՝ 2025 թվականի սկզբին Ավինյանը ունեցել է 13 միլիոն 711 հազար 998 դրամ, իսկ տարվա վերջում՝ … Read more

Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 4-րդ համար, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այս մասին 24News-ը տեղեկանում է ԿԸՀ պաշտոնական կայքից։ Սուրեն Պապիկյանը համատեղ սեփականության 3 հողամաս է հայտարարագրել Լոռու մարզում՝ 0․159 հա, 0․657 հա և 0․687 … Read more