Ձեր հակականոնական, անօրեն և արկածախնդիր վարքով մոլորեցնում եք հավատացյալ ժողովրդին՝ ծառայելով այն ուժերին, որոնք մշտապես ձգտել են ներսից քանդել Հայ Եկեղեցին. Մկրտիչ եպիսկոպոս

ՄԿՐՏԻՉ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՌՈՇՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ Խստագույնս և աներկբա դատապարտում եմ դեկտեմբերի 18-ին իշխանական հովանավորչությամբ և ութը եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված ամոթալի ու սրբապիղծ արշավը Հայ Եկեղեցու Սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։ Կատարվածը պարզապես անհամաձայնություն կամ ներեկեղեցական տարաձայնություն չէ․ դա գիտակցված հարված էր մեր դարավոր հոգևոր ինքնության բաբախող սրտին, փորձ՝ խարխլելու այն հիմքը, որի վրա … Read more

Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ համարեց Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում։ Այս կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում_________Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով։Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին, Եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին։Քննարկման առարկա դարձան … Read more

Կոչ կ՛ուղղենք զսպուածութեան եւ ազգային միասնութեան. Ամերիկայի արեւելեան թեմ

Յայտարարութիւն Հայաստանեան Դէպքերուն ՄասինՄենք՝ Ամերիկայի Արեւելեան Թեմի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Առաջնորդն ու Թեմական Խորհուրդը, խորապէս մտահոգ ենք Հայաստանի մէջ տեղի ունեցող նորադարձ դէպքերով, որոնք առնչուած են պետութեան եւ եկեղեցւոյ միջեւ սրացող իրավիճակին։ Այս երկու հիմնարար հաստատութիւնները՝ հայկական սփիւռքի հետ միասին, անհրաժեշտ են մեր ազգին գոյատեւման համար։ Կոչ կ՛ուղղենք զսպուածութեան եւ ազգային միասնութեան։ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը … Read more

Մի փորձեք միայն բառերով դաստիարակել ձեր աշակերտներին կամ երեխաներին։ Նրանք ամենակարևոր դասերը կսովորեն ոչ թե ձեր խոսքերից, այլ ձեր գործերից. Հովհաննես աբեղա Թորգոմյան

Չգիտեմ ով, որտեղ, բայց ինչ-որ մեկը ասել է. «մի շտապեք ձեր զավակներին դաստիարակելու գործում, միևնույն է նրանք սովորելու են այն, ինչ ձեզանից տեսնելու են»: Հիմա խոսքս ուղղում եմ բոլոր այն դպրոցի տնօրեններին և ուսուցիչներին, որոնք մասնակցեցին տիրադավների սրբապղծության շքերթին.Մի փորձեք միայն բառերով դաստիարակել ձեր աշակերտներին կամ երեխաներին։ Նրանք ամենակարևոր դասերը կսովորեն ոչ թե ձեր խոսքերից, … Read more

Օրվա իշխանությունների բուն նպատակն է Եկեղեցու կառավարումն ամբողջովին ենթարկել իրենց, դրանով իսկ պառակտելով 2000-ամյա Եկեղեցու միասնականությունը. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի և ծխական խորհուրդների ներկայացուցիչները  խստագույնս դատապարտում են բոլոր նրանց, ովքեր ստահոդ տեղեկություններ են վերագրում ժողովականներին: Իշխանամերձ որոշ լրատվականներ հերթական անգամ սուտ և անհիմն տեղեկություններ են տարածում, իբր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն և կառավարել հեռակա: Ստահոդ լուրեր տարածելու աղբյուրը 2018 թվականից առ … Read more

Այո՛, դուք ասպատակություն եք կազմակերպել՝ առջեւի շարքերում տեղակայելով ձեր իսկ կողմից պատանդառված բարձրաստիճան հոգեւորականներին. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Կրակի միջից շագանակներ հանելու արվեստը ՀՀ իշխանությունների եւ նրանց սազանդար ուժերի նենգամիտ տրամաբանությունն ու ճարպկությունը հասնում է աճպարարության ճշգրտության։ Ամիսներ շարունակ ոտնատակ տալով իրավական բազմաթիվ նորմեր՝ միջամտում են եկեղեցու ներքին գործերին, արդարադատության հուղարկավորմամբ ազատազրկում են բարձրաստիճան չորս հոգեւորականի, կոմպրոմատների չարահնար կիրառմամբ Վեհափառ Հայրապետի դեմ հանում են մի շարք եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների, պետական սադրիչ միջամտությամբ եւ … Read more

Վերահաստատում ենք մեր անսակարկ ու անվերապահ հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն. Բուլղարիայի հայոց թեմ

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին մեզ համար զարմանալի կերպով ականատես եղանք «Հայկական ժամանակ» էլեկտրոնային կայքում հրապարակված մի հոդվածի, որտեղ, ի թիվս այլնի, նշվում էր, թե իբր «Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին»։ Թեև վստահ չենք, որ տվյալ հրապարակման մեջ արտահայտված տեսակետը արտացոլում … Read more

Ամենայն հայոց կաթողիկոսի կողքին կանգնած նվիրյալները նույնիսկ իրենց կյանքի գնով կպաշտպանեն Մայր Աթոռը. Տեր Զարեհ

-Որքանով ու ինչը պետք է հաջողեն: Իրականում իրենք արդեն ձախողել են թե՛ իրենց առաքելությունը, թե՛ իրենց կոչումը, թե՛ իրենց հավատարմության ուխտը: Ցավում եմ, որ թշնամին՝ սատանան, իրենց ձեռքով պետք է գրոհի Աստծո տան եւ Աստծո օծյալ հայրապետի վրա: Միանշանակ իրենք արդեն պարտվել են այդտեղ՝ իրենց առաքելությունից շեղվելով,- Aravot.am-ին ասաց Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի … Read more

Անունների կամայական կամ դիտավորյալ զեղչումը աղավաղում է Սուրբ Պատարագի խորհրդի ամբողջական ընկալումը

Սուրբ Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին Սուրբ Պատարագի ժամանակ եպիսկոպոսապետի և թեմակալ առաջնորդի՝ եպիսկոպոսի անունների հիշատակությունն ունի հետևյալ հիմնական ու կարևոր նշանակությունները՝ Ա․ ծիսական, որով իր ամբողջության մեջ արտահայտվում է Սուրբ Պատարագի խորհուրդը և Պատարագամատույցը՝ որպես Եկեղեցու կողմից հաստատված պաշտոնական սրբազան մատյան․ Բ․ եկեղեցաբանական-կանոնական, որով հաստատվում է Սուրբ Պատարագի … Read more

Կրոնը չի կարելի քաղաքականացել՝ ո՛չ պետության կողմից, ո՛չ էլ՝ Եկեղեցու. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ֆեյսբուքյան գրառումը ՊԵՏՈՒԹՅՈՒՆ եւ ԵԿԵՂԵՑԻՆախորդ գրության մեջ նշեցինք, որ Հայաստանն աշխարհի շատ ու շատ երկրների նման աշխարհիկ պետություն է, որում Պետություն-Եկեղեցի հարաբերությունները հիմնված են նրանց տարանջատման սկզբունքի վրա։ Թեեւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, նկատի ունենալով նրա յուրահատուկ դերը հայ ժողովորդի կյանքում, շնորհված են որոշ արտոնություններ, այնուհանդերձ պահպանված են հավասարակշռությունները … Read more