Հետախուզական ԱԹՍ-ների տրամադրումն ավելի շատ քաղաքական, քան ռազմական նշանակություն ունի. Քերոբյան

11 Փետրվարի 2026, 20:00 Հայաստանի համար հետախուզական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը կարող է ունենալ ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական նշանակություն։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Նրա խոսքով՝ հետախուզական ԱԹՍ-ների ձեռքբերման ռազմական անհրաժեշտությունը չի տեսնում։ «Սա ռազմական կամ տեղային նշանակություն այնքան չունի, որքան քաղաքական։ Այստեղ կա քաղաքական կոմպոնենտ», … Read more

Ռուսական վարձույթում կհայտնվի «Մի անգամ… Միշել Լեգրան» կենսագրական ֆիլմը

11 Փետրվարի 2026, 19:03 Ռուսական կինովարձույթում կհայտնվի լեգենդար ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանի մասին պատմող ֆիլմը, ում երաժշտությունը փոխել է համաշխարհային կինոյի պատմությունը։ «Կինո.Արտ.Պրո» կինոընկերությունը ներկայացնում է «Մի անգամ… Միշել Լեգրան» ժապավենը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2025 թվականի Կաննի կինոփառատոնում։ Ռուսաստանում առաջին ցուցադրությունները տեղի կունենան փետրվարի 22-ին Մոսկվայի «Խուդոժեստվեննի» կինոթատրոնում և փետրվարի 24-ին՝ Սանկտ Պետերբուրգի … Read more

Վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ. Սևակ Խաչատրյան

11 Փետրվարի 2026, 10:43 Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնում է. «Այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ: Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ:քպ-ականների վախերը Վաղարշապատից դեռ չեն անցել»:

Հովնան սրբազանը կա՛մ պետք է ճիշտ տեղում կանգնի, կա՛մ կհեռացվի․ բողոքի ակցիա՝ Բըրբանքում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում տեղի է ունեցել բողոքի ակցիա ՝ ընդդեմ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի և ի աջակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։ Ներկաների խոսքով՝ Հովնան սրբազանի դեմ է, որը միացել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» ծրագրին։ «Նրան սրբազան էլ չեմ ուզում ասել, քանի որ ազգային հիմքերի վրա կանգնած սրբազաններն այսօր քաղբանտարկյալներ … Read more

Թատրոն, հեռուստատեսություն, կինո․ Արթուր Էլբակյան

10 Փետրվարի 2026, 22:00 Արթուր Էլբակյանը ծնվել է 1961 թվականի փետրվարի 10-ին, Երևանում։ Երիտասարդ տարիներին լրջորեն զբաղվել է ֆուտբոլով և նույնիսկ հրավիրվել Հայաստանի երիտասարդական հավաքական, սակայն ստացած վնասվածքը փոխել է նրա ճակատագիրը։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի հետ հանդիպումը դարձել է բեկումնային․ Էլբակյանն ընդունվել է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնին կից ստուդիա, որտեղ սովորել … Read more

Ամերիկահայ երեք դերասան նկարահանվել է Netflix-ի հայտնի սերիալի նոր եթերաշրջանում

10 Փետրվարի 2026, 10:45 Ամերիկահայ երեք դերասան նկարահանվել է Netflix-ի հանրահայտ «Լինքոլնը փաստաբանի համար» (The Lincoln Lawyer) սերիալի չորրորդ եթերաշրջանում, որը Netflix-ով թողարկվել է 2026 թվականի փետրվարի 5-ին։ Մայքլ Գյուրջյանը վերադարձել է իրավաբանական թրիլլերի նոր եթերաշրջան, սակայն նրա կերպարը, որը նախկինում հայտնի էր որպես Ալեքս Գրանտ, այժմ թաքնվում է Ալեքս Ղազարյան անվան ներքո։ Դերասան և … Read more

Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել

10 Փետրվարի 2026, 10:00 «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է իր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ հիմնելու մասին։ Ինչպես նշել է Սիմոնյանը, մրցանակը շնորհվելու է «լավ, ճիշտ մարդկանց»։ Նա պարզաբանել է, որ նման մրցանակ սահմանելն իրեն դրդել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի մանկապարտեզի դաստիարակների պատմությունը, որոնք երեխաներին պաշտպանել … Read more

Պայքարի և պետականաշինության 30 տարի. Ալեքսանդր Մյասնիկյան

09 Փետրվարի 2026, 22:00 Ալեքսանդր Մյասնիկյանը (կեղծանունը՝ Մարտունի) ծնվել է 1886 թվականի փետրվարի 9-ին Նոր Նախիջևանում։ Սովորել է ծխական դպրոցում և Նախիջևանի հայկական հոգևոր սեմինարիայում, որն ավարտել է 1903 թվականին։ 1906 թվականին ավարտել է Մոսկվայի Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտը , իսկ 1912 թվականին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Հեղափոխական գործունեությունը սկսել է հայ հեղափոխական-ազգայնական խմբերի կազմում, … Read more

Մենք կոչ ենք անում Ձեզ աջակցել Բաքվում ապօրինի պահվող հայեր ազատ արձակմանն ուղղված ջանքերին

«Միասին» հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը, որի կազմում ընդգրկված են 71 քաղաքական, հասարակական գործիչներ և անհատներ բաց նամակ է ուղղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ «Հարգելի պարոն փոխնախագահ։ Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, ապա՝ Ադրբեջանի Հանրապետություն, հուսով ենք, որ այն կնպաստի մեր տարածաշրջանում հակամարտության հանգուցալուծմանը: Քանի որ Ձեր այս այցի  ընթացքում լինելու եք ինչպես … Read more

ՎԳԻԿ-ից մինչև միջազգային ճանաչում․ Աննա Մելիքյան

08 Փետրվարի 2026, 22:00 Աննա Մելիքյանը կինոռեժիսոր է, սցենարիստ և պրոդյուսեր։ Նրա ֆիլմերը միջազգային կինոփառատոններում արժանացել են բարձր գնահատականի և նրան բերել են ժամանակակից ռուսական կինոյի ամենավառ դեմքերից մեկի համբավը։ Աննա Մելիքյանը ծնվել է 1976 թվականի փետրվարի 8-ին Բաքվում՝ հայկական ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է Երևանում, որտեղ ապագա ռեժիսորը վաղ տարիքից դրսևորել է ստեղծագործական ունակություններ․ … Read more