Մեղեդիների հանճար և կամուրջ դասական ու էստրադային երաժշտության միջև․ Առնո Բաբաջանյան

22 Հունվարի 2026, 22:20 Առնո Բաբաջանյանը խորհրդային ժամանակաշրջանի ամենավառ ու ինքնատիպ կոմպոզիտորներից մեկն է, որի ստեղծագործությունը դարձել է կամուրջ ակադեմիական երաժշտության և էստրադայի միջև։ Առնո Հարությունի Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին՝ Երևանում, մանկավարժների ընտանիքում։ Նրա երաժշտական տաղանդը դրսևորվել է շատ վաղ տարիքից․ մանկության տարիներին նա զարմացնում էր շրջապատին դաշնամուրի վրա իր վիրտուոզ նվագով … Read more

Լուսանկարիչ Արմեն Համբարձումյանն արժանացել է ISPWP մրցանակի

2016 թվականից Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող հայ լուսանկարիչ Արմեն Համբարձումյանն արժանացել է Պրոֆեսիոնալ հարսանեկան լուսանկարիչների միջազգային ընկերության (ISPWP) հեղինակավոր մրցանակին։ «Հենց այսպիսի կենդանի և անկանխատեսելի պահերն են արարողությունը դարձնում իսկապես անմոռանալի», — նշել է իրեն ճանաչում բերած լուսանկարի հեղինակը։ Նշենք, որ 2025 թվականին Համբարձումյանը նշանակալի հաղթանակ է տարել նաև International Wedding Photographer of the Year … Read more

Մոսկվայում նշել են Առնո Բաբաջանյանի 105-ամյակը

21 Հունվարի 2026, 21:58 Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը հունվարի 20-ին նշել են լեգենդար կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 105-ամյակը։ Նույն բեմում հանդիպել են կատարողների ու ունկնդիրների տարբեր սերունդներ, իսկ հայտնի մեղեդիները հնչել են նորովի՝ փաստելով, որ Բաբաջանյանի երաժշտությունը շարունակում է ապրել, հուզել և արձագանք գտնել ժամանակակից լսարանի սրտերում։ Երեկոյի գլխավոր հյուրը կոմպոզիտորի որդին էր՝ Արա Բաբաջանյանը։ Նրա … Read more

Հայկական ֆուտբոլի դեսպանը Եվրոպայում. Հենրիխ Մխիթարյան

21 Հունվարի 2026, 21:52 Ֆուտբոլիստ Հենրիխ Համլետի Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին Երևանում՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Վաղ մանկությունից նա շրջապատված է եղել ֆուտբոլային մթնոլորտով և երազել է շարունակել հոր գործը։ Պրոֆեսիոնալ սպորտում իր առաջին քայլերը Հենրիխն արել է երևանյան «Փյունիկ» ակումբում, որտեղ դրսևորել է իրեն … Read more

Ռուսական էստրադայի «կայսրուհին» և կյանքն allegro-ի ռիթմով․ Իրինա Ալլեգրովա

20 Հունվարի 2026, 22:00 Իրինա Ալեքսանդրի Ալլեգրովան խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի է, հայտնի որպես ռուսական բեմի «կայսրուհի»։ Երգչուհին ծնվել է 1952 թվականի հունվարի 20-ին Դոնի Ռոստովում՝ թատերական ռեժիսոր, դերասան, Ադրբեջանի ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ազգությամբ հայ Ալեքսանդր Սարկիսովի(Ալլեգրով) ընտանիքում։ Երիտասարդ տարիներին նրա հայրը պաշտոնապես փոխել է ազգանունը՝ Սարկիսովից դարձնելով Ալլեգրով․ «Ալլեգրով» մականունը կապված … Read more

Փաշինյանը ողջ գումարն օգտագործել է պարգևավճարներ տալու համար․ քաղաքացիները՝ աճող արտաքին պարտքի մասին

Հայաստանի արտաքին պարտքի աճի պատճառներից մեկը սպառազինությունների գնումն է: Ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին։ «Մեզ ասում են՝ արտաքին պարտքը հասել է 8 միլիարդի, հարցնում են՝ ի՞նչ ենք արել էդ գումարներով։ Չէի ուզում ասել, բայց կասեմ՝ մենք զենք ենք առել։ Զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ … Read more

Տաղանդի և վնասվածքների պատմություն. Էդգար Մանուչարյան

19 Հունվարի 2026, 23:32 Ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 19-ին Երևանում: Նա վաղ տարիքից դրսևորել է ֆուտբոլի նկատմամբ բացառիկ ունակություններ։ Նրա ուղին մեծ սպորտում սկսվել է մայրաքաղաքի «Փյունիկ» ակումբում, որտեղ պատանի հարձակվողն դարձել է հայտնի խաղացողներից մեկը։ Դեռևս պատանի տարիքում նա աչքի էր ընկնում իր արագությամբ, տեխնիկայով և գոլ խփելու վարպետությամբ, ինչն … Read more

Միտերանին նվիրված ֆրանսիական սերիալում Գորբաչովի դերում հանդես է եկել Սերժ Ավետիքյանը

19 Հունվարի 2026, 10:00 Ֆրանսիական France 2 հեռուստակայանը եթեր է հեռարձակել չորս դրվագից բաղկացած «Mitterand Confidentiel» սերիալի առաջին երկու սերիաները, որտեղ Գորբաչովի դերում նկարահանվել է հայտնի ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Անտուան ​​Գարսոն, իսկ տարեց Միտերանի դերում Դենիս Պոդալիդեսն է։ Սերժ Ավետիքյանն ֆիլմից մի հատված ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում եւ … Read more

Հոլիվուդից մինչև լուսանկարչություն․ Լյուսի Սարոյանի պատմությունը

17 Հունվարի 2026, 21:20 Հայազգի դերասանուհի և լուսանկարչուհի Լյուսի Սարոյանը ծնվել է 1946 թվականի հունվարի 17-ին Սան Ֆրանցիսկոյում՝ մի ընտանիքում, որտեղ արվեստը կյանքի անբաժան մասն էր։ Նրա հայրը ամերիկահայ հայտնի գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Վիլյամ Սարոյանն էր, մայրը՝ դերասանուհի Քերոլ Գրեյսը, որը հետագայում ամուսնացել է դերասան Ուոլթեր Մաթաուի հետ։ Լյուսիի եղբայրը՝ Արամ Սարոյանը, գրող էր, … Read more

Պյատիգորսկից բժիշկ Հրանտ Կունդուպյանը հեռացրել է հսկայական ուռուցք

17 Հունվարի 2026, 14:25 Պյատիգորսկի քաղաքային կլինիկական հիվանդանոց է ընդունվել 85-ամյա պացիենտ՝ ձախ ոտքի և մարմնի կեսի պարալիզացմամբ։ Սկզբնական շրջանում բժիշկները ենթադրել են, որ դա կաթված է, սակայն շտապ հետազոտությունը հայտնաբերել է 8×7 սմ չափսերով հսկայական ուռուցք ուղեղի աջ գագաթա-ծոծրակային շրջանում, որը պատասխանատու է մարմնի ձախ կողմի շարժումների համար: Նեյրովիրաբույժները կատարել են ոսկրապլաստիկ տրեպանացիա և … Read more