Կորյուն Կազանչան. դարաշրջանի դիմանկարիչն ու ժամանակի վկան

16 Հունվարի 2026, 23:02 Կորյուն Գևորգի Կազանչանը ծնվել է 1920 թվականի հունվարի 16-ին Եկատերինոդարում։ Մանկությունն անցել է Ռուսաստանի հարավում, որտեղ նա առաջին անգամ զգացել է բնության գեղեցկությունն ու մարդկային բնավորությունների ուժը, ինչը հետագայում դարձել է նրա գեղանկարչության հիմքը: Կազանչանի երիտասարդությունն անցել է Հայրենական մեծ պատերազմի ծանր տարիներին. նա ծառայել է որպես սերժանտ, եղել է ջոկատի … Read more

ԱՄՆ-ում բնակվող հայերը հայտնվել են միլիարդավոր դոլարների սկանդալի կենտրոնում. ի՞նչ է իրականում կատարվել

16 Հունվարի 2026, 22:00 Օրերս Լոս Անջելեսում մեծ սկանդալ է պայթել՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախությունը: Այս գործը հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել այն պատճառով, որ իրավապահները պաշտոնապես օգտագործել են «Հայկական կազմակերպված հանցավորություն» (Armenian Organized Crime) եզրույթը՝ նկարագրելու համար այն ցանցը, որը թիրախավորել է պետական բժշկական ծրագրերը։ Իրավապահների հայտարարության համաձայն՝ հետաքննությունը պարզել … Read more

Դերասանուհի, որին հաջողվում է ամեն ինչ՝ մորաքույր Վուլայից մինչև «Թոնի» մրցանակ․ Անդրեա Մարտին

15 Հունվարի 2026, 22:00 Դերասանուհի Անդրեա Մարտինը ծնվել է 1947 թվականի հունվարի 15-ին, ԱՄՆ-ի Մեն նահանգի Փորթլենդ քաղաքում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Վաղ տարիքից նա հետաքրքրություն է ցուցաբերել բեմի հանդեպ։ Ընդունվել է Էմերսոն քոլեջ, որտեղ ստացել է թատերական կրթություն։ Անդրեան իր առաջին քայլերը կատարել է թատրոնում և հեռուստատեսությունում, իսկ նրա կատակերգական տաղանդը բացահայտվել է կանադական հայտնի … Read more

Գևորգ Գրիգորյանը Գլենդելի բնակիչների հետ քննարկել է քաղաքի անվտանգության խնդիրները

15 Հունվարի 2026, 19:30 Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի խորհրդի անդամի թեկնածու Գևորգ Գրիգորյանը հանդիպել է քաղաքի բնակիչների հետ։ Հանդիպումը կայացել է Meet and Greet ձևաչափով՝ հարց ու պատասխան թեկնածուի հետ։ Գրիգորյանը ներկայացրել է իր տեսլականը՝ Գլենդելը դարձնել նախկինի պես անվտանգ քաղաք։ Նա հատուկ շեշտադրել է անվտանգության ոլորտում առկա խնդիրները։ «Գլենդելի անվտանգության մակարդակը նվազել է։ Մինչ … Read more

Րաֆֆի Կավուկյանն արժանացել է Կանադայի պետական բարձրագույն պարգևի

15 Հունվարի 2026, 16:50 Աշխարհահռչակ երգիչ, բնապահպան ակտիվիստ և հասարակական գործիչ Րաֆֆի Կավուկյանն արժանացել է Կանադայի պետական բարձրագույն պարգևի։ Այն երկրի ամենահեղինակավոր պարգևն է, որը շնորհվում է Կանադայի զարգացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար։ Այս պարգևը շնորհվում է երաժշտության ոլորտում Կավուկյանի երկարամյա աշխատանքի և «Raffi Foundation for Child Honouring» հիմնադրամի աշխատանքի համար, որը խթանում է … Read more

Էդուարդ Իլոյանի «Չեբուրաշկա 2» ֆիլմը հավաքել է հինգ մլրդ ռուբլի ռուսաստանյան վարձույթում

15 Հունվարի 2026, 16:10 Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ հայրենական «Չեբուրաշկա 2» հեքիաթ-ֆիլմի դրամարկղային մուտքերը գերազանցել են 5 միլիարդ ռուբլու սահմանագիծը։ Վիճակագրության մեջ ներառված են նաև առաջիկա օրերի տոմսերի նախնական վաճառքի տվյալները։ Ֆիլմն այս նշանակալի շեմը հաղթահարել է վարձույթի տասներկուերորդ օրը։ «Չեբուրաշկա 2»-ը դարձել է պատմության մեջ երկրորդ ֆիլմը, որին հաջողվել է հասնել նման … Read more

Դու մի լավ բան արե՞լ ես, որ ժողովուրդը քեզ հետ լինի․ քաղաքացիները՝ Փաշինյանին

15 Հունվարի 2026, 16:10 Լոռու մարզի բնակիչները կիսվել են իրենց կարծիքով այն մասին, թե ինչ կասեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե նրան հանդիպեին։ Հարցման մասնակիցներն ընդգծել են իրենց անհամաձայնությունը որոշ քաղաքական հարցերում, ինչպես նաև կարևորել են երկրի և ժողովրդի շահերի առաջնահերթությունը։ Քաղաքացիներից մեկը, մասնավորապես, նշել է․ «Արցախը հանձնեց, հիմա էլ ուզում է Սյունիքը, Զանգեզուրը, Սևանը … Read more

Դե արի ու մեր տան ջեռուցման հարցերը լուծի․ թոշակառուները Փաշինյանից լուծումներ են պահանջում

15 Հունվարի 2026, 15:30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թոշակները չբարձրացնելու վերաբերյալ հայտարարությունները շարունակում են դժգոհություն առաջացնել թոշակառուների շրջանում։ Հարցման մասնակիցները նշել են՝ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ պնդում էր, որ տարեցների թոշակները պետք է այնքան բարձրացվեն, որ իրենց պարտքերը փակեն։ Հիմա զարմանում են՝ ինչն է փոխվել, չէ որ նրանք նույն տատիկ-պապիկներն են։ «Ով ինչ խոսում է, … Read more

Սահակ Արսլանյան. հայ ոսկերչի դեբյուտը Բելգիայում

15 Հունվարի 2026, 11:00 Բելգիահայ ոսկերիչ Սահակ Արսլանյանը ներկայացրել է իր զարդերի առաջին հավաքածուն, որը դարձել է կարևոր հանգրվան «Arslanian» տան համար և նոր խոսք ադամանդագործության արվեստում: Հավաքածուն, որը համադրում է ավանդույթներն ու ժամանակակից տեսլականը, ներառում է 30 եզակի զարդ: Դրանցում արևը, լուսինն ու աստղերը վերածվում են գծերի, համաչափությունների և փայլի՝ ստեղծելով տիեզերական սիմֆոնիա: 2025 … Read more

Երևանից՝ Հոլիվուդ․ Ամիլե Ավետիսյանը՝ «Ոսկե գլոբուս»-ի բեմում

14 Հունվարի 2026, 23:30 Ամիլե Ավետիսյանը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ընթացքում եղել է բեմում գտնվող երկու ասիստենտներից մեկը։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում հեղինակավոր մրցանակի հաղթողներին արձանիկների հանձնումը։ Ամիլեն ծնունդով Երևանից է, սակայն 12 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես։ Այսօր նա սովորում է Կալիֆոռնիայի պետական համալսարանում՝ Նորթրիջում, որտեղ մասնագիտանում է կինոյի ոլորտում։