Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան

Փետրվարի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Դիլիջանում կազմակերպված՝ «Մարդու հիմնարար իրավունքներ և պարտականություններ» թեմայով ինտերակտիվ հանդիպմանը, որն անցկացվել է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։ Հանդիպումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ ճամբարային ձևաչափով։ Մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 20 կանայք և աղջիկներ։ Անահիտ … Read more

Ի՞նչ առանձնահատկություն ուներ Վենսի այցը տարածաշրջան

Անցնող շաբաթվա լրահոսում առանձնացավ երկու կարևոր իրադարձություն. Հայաստան և Ադրբեջան այցելեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ու ցամաքային սահմանով Հայաստան այցելեցին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Ի՞նչ նշանակություն ունեն այս իրադարձությունները մեր երկրի համար: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Փետրվարի 15-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Սաստիկ … Read more

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ … Read more

Ընդդիմադիրների պնդմամբ՝ հունիսի 8 -ից հետո Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինելու. «Փաշինյանը վախենում է, որ պարտվելու է»

Նախկիններին, այդ թվում՝ նախկին նախագահներին քաղաքականությունից անվերադարձ դուրս շպրտելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությանը ընդդիմադիր ուժերը կոշտ են արձագանքում՝ պնդելով՝ հենց Փաշինյանն է, որ հունիսի 8 -ից հետո ալևս վարչապետ չի լինելու: «Էս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից, 2026-ից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ … Read more

Ընդդիմադիրների պնդմամբ՝ հունիսի 8 -ից հետո Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինելու. «Փաշինյանը վախենում է, որ պարտվելու է»

Նախկիններին, այդ թվում՝ նախկին նախագահներին քաղաքականությունից անվերադարձ դուրս շպրտելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությանը ընդդիմադիր ուժերը կոշտ են արձագանքում՝ պնդելով՝ հենց Փաշինյանն է, որ հունիսի 8 -ից հետո ալևս վարչապետ չի լինելու: «Էս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից, 2026-ից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ … Read more

Եղեգնաձորում բախվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա տուժած

Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում Երևան – Մեղրի  ավտոճանապարհի 122,5 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Opel» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Եղիշե Բ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով … Read more

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ ԱԽ քարտուղարը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիադրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել … Read more

Այս պահի դրությամբ ՔՊ-ի համար կոնկրետ մրցակից չկա․ ԱԺ նախագահ

Այս պահի դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ակնհայտ մրցակից չի երևում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ արդեն որոշակիանում են ընտրական ցուցակներն իրենց պոտենցիալ վարչապետի թեկնածուներով, և ով է, ըստ նրա, ՔՊ-ի հիմնական մրցակիցը։ «Պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ կոնկրետ մրցակից ակնհայտ չի … Read more