Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է. վարչապետ
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:
Ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-13-ը: Բացահայտվել է 294 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝77 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,35 դեպք՝ ֆիզիկական ներգործության,30 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,12 դեպք՝ հոգեկան ներգործության,10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,9-ական դեպք՝ խարդախության, … Read more
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-23:00-ն կդադարեցվի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի ջրամատակարարումը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում այսօր հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Շանհայում մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են Ասոցիացիայի շրջանակում … Read more
Ապրիլի 12-ին՝ ժամը 23:28-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «BYD» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել … Read more
Ապրիլի 13-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։Արարատի, Վայքի, Սիսիանի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։ Պուշկինի թունելը … Read more
Սարալանջի և Հերացու փողոցների շրջանցիկ և հարակից հատվածներում կազմակերպված ծառատունկի շրջանակում տնկվել են 231 բարձրարժեք ու հասուն ծառատեսակներ և շուրջ 100 մշտադալար թփատեսակներ։ Տարածքն ամբողջությամբ ապահովված է ոռոգման համակարգով։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ծրագրերով շարունակվում է Երևանի կանաչ ֆոնդի հարստացումն ու ընդլայնումը։ Մանրամասները՝ տեսանյութում:
Քաղաքական դաշտում ակտիվ քննարկվում են իշխանության նպատակադրած սահմանադրական մեծամասնությունը, ընդդիմության հնարավոր կոնսոլիդացիաները, ինչպես նաև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային նախագծերի իրատեսականությունը։ Այս հարցերին է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Խաղաղությունը կախված է ժողովրդից, և ժողովուրդն այս ընտրություններով պետք է խաղաղությանը տեր կանգնելու իր կամքը ցույց տա. այս մասին ասել է վարչապետը՝ Տաշիրում քաղաքացու հետ զրույցում: Հիշեցնենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները նախընտրական հանդիպումներ են ունենում Լոռու մարզում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների, ովքեր «Nexus» ծրագրի շրջանակում շաբաթներ առաջ եղել են Հայաստանում՝ ծանոթանալու և ուսումնասիրելու ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է մանրամասներ՝ ԱՄՆ-Հայաստան օրակարգի, Վաշինգտոնյան հուշագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։ Քննարկվել են էներգետիկայի, արհեստական բանականության, ինչպես նաև … Read more