Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների, ովքեր «Nexus» ծրագրի շրջանակում շաբաթներ առաջ եղել են Հայաստանում՝ ծանոթանալու և ուսումնասիրելու ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է մանրամասներ՝ ԱՄՆ-Հայաստան օրակարգի, Վաշինգտոնյան հուշագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։ Քննարկվել են էներգետիկայի, արհեստական բանականության, ինչպես նաև առողջապահության, կրթության և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ուսանողները տվել են իրենց հետաքրքրող հարցերը՝ աշխարհաքաղաքական զարգացումների, հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի վերաբերյալ։

Leave a Comment