Արամ Ա-ն և Լիբանանի նախագահը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

1 ապրիլի 2026 – 15:32 AMT PanARMENIAN.Net – Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը: Նրանք անդրադարձել են երկրի անվտանգության ու ներքին կայունության հարցերին: «Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, պետության հեղինակության ամրացումը, բանակի ներկայությունը Լիբանանի բոլոր շրջաններում և ազգային … Read more

Դոնի Ռոստովում հավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն ՀԱԵ-ի

30 մարտի 2026 – 15:15 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում տեղի է ունեցել բազմամարդ հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի։ Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Հարություն Տերտերյանը նշել է, որ հայ համայնքն ուշադիր հետևում է Հայաստանում ընթացող իրադարձություններին, հայտնում է «Վզգլյադը»։ «Հատկապես կարևոր է, որ միջոցառումը տեղի … Read more

Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին

30 մարտի 2026 – 12:22 AMT PanARMENIAN.Net – Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայերեն գրառմամբ շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին: Նա այդ մասին գրել է X–ի իր միկրոբլոգում։ «ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին … Read more

Իրանում հրթիռակոծությունից հայ է զոհվել

28 մարտի 2026 – 11:20 AMT PanARMENIAN.Net – Իրանում առաջին հայն է զոհվել այդ երկրի դեմ ԱՄՆ և Իսրայելի հրթիռակոծության հետևանքով: Այդ մասին հայտնել է Իրանում գործող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան: «Մարտի 26-ին Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը»,–ասաց Շահնազարյանը։ Ռմբակոծության … Read more

Կոշտա․ Ակնկալում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացում

27 մարտի 2026 – 14:15 AMT PanARMENIAN.Net – Բրյուսելն ակնկալում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացում, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան X-ի իր միկրոբլոգում: Նա անդրադարձել է Երևանում մայիսի 4-5-ը կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովին, որտեղ ինքը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացնելու են ԵՄ-ն: «Անհամբեր սպասում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի … Read more

2025-ին ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ 25 նոր հայց է ներկայացվել

26 մարտի 2026 – 18:53 AMT PanARMENIAN.Net – 2025-ին ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ 25 նոր հայց է ներկայացվել (2024 թվականի 15-ի և 2023-ի 28-ի համեմատ)։ Այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հրապարակած տարեկան զեկույցում: Այս գործերը հիմնականում առնչվում են զանգվածային հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններին, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրական դրսևորումներին, դատավորների պաշտոնազրկման դեպքերին, ինչպես … Read more

Ուրալօղլու. «Զանգեզուրի միջանցքի» թուրքական հատվածն արդեն վերականգնվում է

26 մարտի 2026 – 18:00 AMT PanARMENIAN.Net – Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ներկայացրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման ընթացքը: Նա նշել է, որ Թուրքիայի տարածքով անցնող 224 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում վերականգնման աշխատանքներն արդեն մեկնարկել են, հայտնում է APA-ն: «Աշխատանքներն ադրբեջանական կողմում մոտ են ավարտին։ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ստորագրվել է կապալառուի … Read more

Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ հրթիռի բեկոր է ընկել, տուժածներ չկան

21 մարտի 2026 – 11:13 AMT PanARMENIAN.Net – Մարտի 20-ին, ժամը 16:00-ի մոտ, Երուսաղեմի հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորությամբ հրթիռի բեկոր է ընկել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ տեր Աղան Աբեղա Գոգչյանը։ «Ընկած հրթիռի բեկորը մարդկային կորուստներ կամ լուրջ նյութական վնաս չի պատճառել»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ … Read more

ԱՄՆ-ում խարդախության գործով հայեր են ձերբակալվել

20 մարտի 2026 – 18:45 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում խարդախության մեղադրանքով ձերբակալվել է 11 անձ, որոնց թվում ընդգրկված են նաև ազգությամբ հայեր։ Նրանք մեղադրվում են հանցավոր սխեմա իրականացնելու մեջ, որի ընթացքում գողացվել են տարեց անձանց ինքնությունները, օգտագործվել են այդ տվյալները բնակելի անշարժ գույքի սեփականության վկայականներ ձեռք բերելու համար, այնուհետև մասնավոր վարկատուներից ստացվել … Read more

Եզրաս արքեպիսկոպոս․ ՀԱԵ առաքելությունը միասնության և քրիստոնեական արժեքների պահպանումն է

20 մարտի 2026 – 11:51 AMT PanARMENIAN.Net – Հայ առաքելական եկեղեցու հիմնական առաքելությունը միասնության և քրիստոնեական արժեքների պահպանումն է, ասել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրասը։ Նա ընդգծել է, որ եկեղեցին իր հիմնադրումից ի վեր պահպանել է այն անփոփոխ արժեքները, որոնք առկա են քրիստոնեական հավատքի մեջ, գրում է Vesti.ru-ն: «Եկեղեցին միավորել … Read more