Դոնի Ռոստովում հավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն ՀԱԵ-ի

Դոնի Ռոստովում հավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն ՀԱԵ-ի

30 մարտի 2026 – 15:15 AMT

PanARMENIAN.Net – Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում տեղի է ունեցել բազմամարդ հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի։

Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Հարություն Տերտերյանը նշել է, որ հայ համայնքն ուշադիր հետևում է Հայաստանում ընթացող իրադարձություններին, հայտնում է «Վզգլյադը»։

«Հատկապես կարևոր է, որ միջոցառումը տեղի ունեցավ այն օրը, երբ մեր եկեղեցին նշում է Ծաղկազարդը։ Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, երբ կալանավորված են չորս արքեպիսկոպոսներ, այլ կերպ չի կարելի անվանել, քան հալածանք երկրի իշխանությունների կողմից։ Իհարկե, մենք քաղաքական կարգախոսներ չհնչեցրինք, բայց ծխականները լսեցին, որ մենք նրանց կողքին ենք»,- ասել է Սուրբ Խաչ եկեղեցու առաջնորդ Հարություն Տերտերյանը։

Նա հավելել է, որ ակցիային մասնակցել է առնվազն 1500 մարդ։

Հավաքի ընթացքում ելույթներով հանդես են եկել տեղացի պատգամավորներ և հոգևորականներ։

Մեկ շաբաթ առաջ նմանատիպ ակցիա էր տեղի ունեցել Կալինինգրադի Սբ Ստեփանոս եկեղեցու տարածքում:

Leave a Comment