Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին

30 մարտի 2026 – 12:22 AMT

PanARMENIAN.Net – Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայերեն գրառմամբ շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին: Նա այդ մասին գրել է X–ի իր միկրոբլոգում։

«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,–գրել է նա

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հայկական կողմն Իրան է ուղարկել հումանիտար բեռ՝ հիմնականում դեղորայք։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment