Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ հրթիռի բեկոր է ընկել, տուժածներ չկան

Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ հրթիռի բեկոր է ընկել, տուժածներ չկան

21 մարտի 2026 – 11:13 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 20-ին, ժամը 16:00-ի մոտ, Երուսաղեմի հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորությամբ հրթիռի բեկոր է ընկել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ տեր Աղան Աբեղա Գոգչյանը։

«Ընկած հրթիռի բեկորը մարդկային կորուստներ կամ լուրջ նյութական վնաս չի պատճառել»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հրթիռի բեկոր էր ընկել նաև Սուրբ Հարության տաճարի մոտակայքում:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment