26 մարտի 2026 – 18:53 AMT
PanARMENIAN.Net – 2025-ին ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ 25 նոր հայց է ներկայացվել (2024 թվականի 15-ի և 2023-ի 28-ի համեմատ)։ Այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հրապարակած տարեկան զեկույցում:
Այս գործերը հիմնականում առնչվում են զանգվածային հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններին, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրական դրսևորումներին, դատավորների պաշտոնազրկման դեպքերին, ինչպես նաև ընտանեկան ծանր բռնությունների պարագայում իշխանությունների ոչ համարժեք արձագանքին, հայտնում է Panorama.am-ը:
Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին գրանցվել է նոր գործերի ընդհանուր փոքր նվազում․ ՄԻԵԴ կողմից ընդունված և Նախարարների կոմիտե վերահսկման ուղարկված վճիռների թիվը կազմել է 921, մինչդեռ 2024 թվականին այն եղել է 992։
Նոր գործերի քանակով առաջատարների շարքում ընդգրկվել են Ուկրաինան և Ադրբեջանը։ Առաջատար հնգյակը ներկայացվել է հետևյալ կերպ․
- Ուկրաինա՝ 159
- Ադրբեջան, Իտալիա՝ 75
- Հունգարիա՝ 70
- Թուրքիա՝ 69
- Լեհաստան՝ 58