Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին՝ տարանցման սակագների հարցը օպերատիվ լուծելու համար


Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել:


Ջեյհուն Բայրամովն ու Մակա Բոճորիշվիլին քննարկել են երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները: 


Ընդգծվել է, որ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կայացած ինտենսիվ այցերը նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը: 


Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը՝ տարանցման սակագների հարցը օպերատիվ լուծելու համար:

Դիտումների քանակ16

Leave a Comment