2026-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր կլինի առողջապահական ապահովագրությունը


Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է․


2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։


 


Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված՝ վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել, ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։ Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.


• Ապահովագրական պայմանագրի կողմեր


• Ծածկույթի տարածք


• Ապահովագրության առարկա


• Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ


• Ապահովագրված ռիսկեր


• Ապահովագրական գումարի չափ


• Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։


 


Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ նրա երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում։


 

Դիտումների քանակ1

Leave a Comment