Ի հայտ են գալիս ռուս-ուկրաինական հակամարտությանը Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության փաստեր


Վերջին շրջանում ի հայտ են գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողություններին, ինչպես նաև այլ զինված հակամարտություններին Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության փաստեր՝ հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:


Գերատեսչությունից հիշեցրել են, որ վարձկանությունը, այսինքն՝ քաղաքացի չհանդիսանալու դեպքում նյութական վարձատրություն ստանալու նպատակով ռազմական հակամարտությանը կամ գործողություններին մասնակցելը համարվում է հանցագործություն, որի համար նախատեսված է պատիժ՝ 8-20 տարի կամ ցմահ ազատազրկման ձևով:


Գլխավոր դատախազությունը կոչ է արել Ադրբեջանի քաղաքացիներին պահպանել զգոնությունը, չտրվել ապօրինի կոչերին և հարգել պետության օրենքները:

Դիտումների քանակ2

Leave a Comment