Ռոնալդուն առաջարկ է ստացել Ակումբային ԱԱ-ին մասնակցող ակումբից — Armsport.am

Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է լքի Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» այս ամռանը։ Marca-ի տեղեկություններով՝ 40-ամյա հարձակվողը դժգոհ է ևս մեկ անգավաթ մրցաշրջանից և կարող է լրջորեն դիտարկել բրազիլական ակումբից ստացած առաջարկը։ Հաղորդվում է, որ հետաքրքրված ակումբը մասնակցելու է 2025 թվականին ԱՄՆ-ում կայանալիք ակումբային աշխարհի առաջնությանը, որը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի 32 թիմի մասնակցությամբ։ Բրազիլիան այս … Read more

Իսպանական գրանդը հետևում է Ռոնալդուի որդու՝ Կրտսեր Կրիշտիանուի ելույթներին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ակումբի պորտուգալացի լեգենդի՝ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդու՝ Կրտսեր Կրիշտիանուի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։ Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի սկաուտները հետևում են սկսնակ ֆուտբոլիստի խաղին։ Կրտսեր Կրիշտիանուի առաջընթացը վերահսկելու հանձնարարականը անձամբ տվել է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Ներկայումս երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի երիտասարդական թիմի … Read more

Հարստություն կա, սակայն ամենակարևորը բացակայում է․ ինչ է սպասվում Ռոնալդուին

Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա 2023 թվականին պատմական էր, երբ նա միացավ «Ալ-Նասր» ակումբին՝ դառնալով Սաուդյան Պրոֆեսիոնալ Լիգայի առաջին գերհռչակավոր ֆուտբոլիստը: Սակայն, ինչպես նշում է իսպանական Marca-ն, նրա ապագան երկրում անորոշ է, և նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են: Չնայած ռեկորդային աշխատավարձին՝ տարեկան մոտ 164 միլիոն ֆունտ ստեռլինգ խաղադաշտում և լրացուցիչ 49 միլիոն ֆունտ այլ … Read more

Ռոնալդուն կարող է դառնալ իսպանական ակումբի համասեփականատեր — Armsport.am

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կարող է դառնալ Իսպանիայի երկրորդ լիգայի «Ալմերիա» ակումբի համասեփականատեր։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի ֆուտբոլիստը լավ հարաբերությունների մեջ է Սաուդյան Արաբիայի ներդրումային ընկերության ղեկավարներից մեկի հետ, ով նախկինում գնել է «Ալմերիան»։ 40-ամյա հարձակվողը կարող է ձեռք բերել այս ընկերության բաժնետոմսեր և այդպիսով դառնալ իսպանական ակումբի սեփականատերերից մեկը։

Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել — Armsport.am

«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը հերթական անգամ իր անունը գրեց Լա Լիգայի պատմության էջերում՝ սահմանելով բացառիկ ռեկորդ։ 17-ամյա ֆուտբոլիստը դարձավ 36-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ խաղի հաղթական հերոսը։ Այդ հաղթանակը «կապտանռնագույններին» վաղաժամ ապահովեց Իսպանիայի 28-րդ չեմպիոնական տիտղոսը։ The Touchline-ի հաղորդմամբ՝, Յամալը դարձավ Լա Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն՝ նախքան 18 … Read more

Forbes-ը ներկայացրել է 2025-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը — Armsport.am

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պահպանել է առաջին տեղը Forbes-ի վարկանիշում՝ որպես աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ։ Հրապարակման տվյալներով՝ 40-ամյա ֆուտբոլիստը 2024 թ․ մայիսի 1-ից մինչև 2025 թ․ մայիսի 1-ը վաստակել է 275 միլիոն դոլար։ Դրանից 225 միլիոնը կազմում են աշխատավարձը և տարբեր բոնուսները, իսկ մնացածը՝ հովանավորների հետ կնքված պայմանագրերը։ Երկրորդ հորիզոնականում է NBA-ի … Read more

Ռոնալդուն դիմել է Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում նորամուտը նշած որդուն

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին նորամուտը նշեց Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում։ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը մասնակցել է Վլատկո Մարկովիչի անվան մրցաշարի շրջանակներում Ճապոնիայի մինչև 15 տարեկանների հավաքականի դեմ խաղին (4:1): Նա խաղադաշտ մտավ 53-րդ րոպեին։ Կրիշտիանուն կրտսերը խաղում էր 7 համարի ներքո, ինչպես իր հայրը։ Խաղից հետո պատանի ֆուտբոլիստին շնորհավորել է աստղային հայրիկը։ «Շնորհավորում եմ Պորտուգալիայի … Read more

Ռոնալդուն դադարեցրել է Ալ-Նասրի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հայտնի է պատճառը

Կրիշտիանու Ռոնալդուի ապագան մնում է անորոշ, քանի որ նրա գործող պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ լրանում է մեկուկես ամսից։ Ռոնալդուն պետք է նոր պայմանագիր կնքեր «Ալ-Նասրի» հետ, սակայն նա այժմ դադարեցրել է բանակցությունները։ Marca-ի տվյալներով՝ Կրիշտիանուն դադարեցրել է գործընթացը վերջին արդյունքների պատճառով, որոնք նրան հիասթափեցրել են։ «Ալ-Նասրը» վերջերս դուրս մնաց Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից՝ պարտվելով ճապոնական «Կավասակիին»։ … Read more

Անել անհնարինը․ ՖԻՖԱ-ն ցանկանում է Աշխարհի ԱԱ-ում տեսնել Ռոնալդուին — Armsport.am

Իսպանական Marca պարբերականի տվյալներով՝ ՖԻՖԱ-ի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի պորտուգալացի ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցի 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնությանը: 2016 թ. Եվրոպայի չեմպիոնի ներկայությունը մրցաշարում կարող է զգալիորեն բարձրացնել դրա հեղինակությունն ու հանդիսատեսի հետաքրքրությունը: Ակումբային աշխարհի առաջնությունը կմեկնարկի 2025 թ. հունիսի 14-ին և կեզրափակվի հուլիսի 13-ին ԱՄՆ-ում: Սակայն Ռոնալդուի ներկայիս ակումբը՝ Սաուդյան … Read more